Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփը շնորհավորել է Հանուկան


Հրեաներն աշխարհում տոնում են Հանուկա ազգային տոնը: Վերջիններիս միանում են տարբեր երկրների առաջնորդներ և ղեկավարներ:

Այս օրերին աշխարհում հրեական համայնքի ներկայացուցիչները տոնում են Հանուկա ազգային տոնը՝ վառելով մոմեր ու պատրաստելով ազգային ուտեստներ:

Բեռլինի Բրանդերբուրգյան դարպասների մոտ Գերմանիայի նախագահ Ֆրանք Վալթեր Շթայնմայերը վառեց 10 մետրանոց մենորան՝ հրեական յոթթևանի աշտանակ, որը Եվրոպայի ամենամեծ հրեական կրոնական խորհրդանիշն է:

«Այսօր մենք ուրախ ենք, որ կարող ենք վառել այս լույսը: Երախտապարտ ենք, որ կրկին Գերմանիայում ունենք հրեական ներկայություն և հրեական համայնք և որ կրկին միասին տոնում ենք Հանուկան: Լույսը հաղթեց խավարը, ահա սա է Հանուկայի խորհուրդը»,- ասել է Գերմանիայի նախագահը:

Իսրայելում տոնակատարությունը որոշ դեպքերում ստացավ քաղաքական բնույթ: Արվեստագետ Յարոն Բոբը մենորա է պատրաստել Գազայից պաղեստինցիների արձակած հրթիռների մասերից:

«Այս ձևով մենորայի պատրաստումն ունի խորհուրդ, որը մահ և ավերածություններ բերող խորհրդանիշը վերածում է լույսի խորհդանիշի: Այսպիսով մենք խորհրդանշում ենք Իսրայելի ժողովրդի լուսավորումն ու բարգավաճումը»,- ասում է Բոբը:

8 օր տևող այս տոնակատարությունը նվիրված է մ. թ.ա. 2-րդ դարում Երուսաղեմում հրեաների հաղթանակին ընդդեմ սիրիական և հունական կառավարիչների:

Ամեն երեկո հաջորդ 8 օրվա ընթացքում մեկ մոմ է վառվելու՝ խորհրդանշելով Հանուկայի տոնակատարությունը:

ԱՄՆ-ի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել տոնի կապակցությամբ, ուր ընդգծել է, որ ինքն ու Առաջին տիկինն իրենց ջերմ ողջույններն են հղում իրենց հրեա քույր և եղբայրներին:

Facebook Forum

XS
SM
MD
LG