Մատչելի հղումներ

Կալիֆոռնիայի հրդեհը կարող էր բռնկված լինել տեղական ընկերության սարքավորման անսարքությունից


Իշխանությունները նվազեցրել են Կալիֆոռնիայի հրդեհների ժամանակ անհայտ կորած մարդկանց թիվը՝ այն հասցնելով 25-ի:

Կալիֆռնիա նահանգի Բութի շրջանի շերիֆի գրասենյակը հայտարարել է , որ վերջին հրդեհների ընթացքում զոհվածների թիվը կազմում է 88 մարդ: Կրակը գրեթե ամբողջապես վերացրել է Սան Ֆրանցիսկոյից ոչ հեռու գտնվող Փարադայզ քաղաքը, որի բնակչությունը կազմում է 27 000 մարդ:

Ուրբաթ օրը իշխանությունները նշել են, որ անհայտ կորածների թիվը կազմում է 49, որը շատ ավելի փոքր է, քան եղել է երկու շաբաթ առաջ:

Իշխանությունները վերացրեցին տարհանման մասին հրամանը մի շարք համայնքների համար Փարադայզ քաղաքի մի շարք հատվածներում: Սակայն մուտքը քաղաք դեռևս մնում է սահմանափակված, նշել է տեղի շերիֆի գրասենյակը:

Այս պահին հետաքննություն է իրականացվում՝ հրդեհի պատճառները ճշտելու համար: Կասկածներ կան, որ պատճառ են հանդիսացել PG& E ընկերության սարքավորումների հետ կապված խնդիրները:

Facebook Forum

XS
SM
MD
LG