Մատչելի հղումներ

Դրամական շուկաներում գրանցվել է աճ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ նախնական համաձայնության արդյունքում


Դրամական շուկաներում գրանցվել է աճ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ նախնական համաձայնության արդյունքում
please wait

No media source currently available

0:00 0:01:31 0:00

Ասիական դրամական շուկայում երկուշաբթի օրը նկատվեց բորսայի գների աճ, երբ ԱՄՆ-ը ու Չինաստանը համաձայնվեցին եկող 90 օրերի ընթացքում չկիրառել նոր սակագներ իրենց ներկրումների վրա: Այս ընթացքում կողմերը պարտավորվում են բանակցել առեւտրային համապարփակ համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ:

Երկուշաբթի օրն առավոտյան Չինաստանի դրամական շուկայում գրանցվեց 2.7, Հոնկոնգում` 2.8 տոկոսի աճ: Ճապոնիայի Նիկեյ սակարանային ինդեքսը գրանցել է 11.4 տոկոսի աճ:

ԱՄՆ-ը ու Չինաստանը համաձայնվեցին մի փոքր ‘’զինադադար’’ հաստատել միմյանց միջեւ ընթացվող առեւտրային պատերազմում, երբ երկու երկրների նախագահները հանդիպեցին Արգենտինայում անցկացվող Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակներում:
Ինչպես Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն է հայտարարել, երկու ղեկավարները եկել են բոլոր սակագները վերացնելու շուրջ աշխատանքներ սկսելու մասին համաձայնույթան:

Տունդարձի ճանապարհին Թրամփը նախագահական օդանավի մեջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե այս համաձայնագիրն ուժի մեջ կմտնի որպես երբեւէ կնքված ամենամեծ պայմանագիրը: Թրամփը համաձայնել է Չինաստանից ներկրվող 200 դոլարի արժողությամբ ապրանքների սակագները պահպանել տասը տոկոսի չափով եւ հունվարի 1-ից այն չբարձրացնել 25-ի:
Ինչպես Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսն է ասել, Չինաստանը պիտի համաձայնի գնել մեծ քանակությամբ գյուղատնտեսական ապրանքներ, էներգակիրներ եւ արդյունաբերական ապրանքներ ԱՄՆ-ից, մեղմելու համար երկու երկրների միջեւ առեւտրային անհավասարակշռությունը:

XS
SM
MD
LG