Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ի հանդիպման ժամանակ գլխավոր հարցը լինելու է ռուս-ուկրաինական նոր առերեսումը


ՆԱՏՕ-ի հանդիպման ժամանակ գլխավոր հարցը լինելու է ռուս-ուկրաինական նոր առեւրեսումը
please wait

No media source currently available

0:00 0:01:36 0:00

ՆԱՏՕ-ի հանդիպման ժամանակ գլխավոր հարցը լինելու է ռուս-ուկրաինական նոր առեւրեսումը

Ուկրաինան հայտարարում է, թե հարեւան Ռուսաստանի հետ պատերազմ սկսվելու հավանականությունը մեծ է: Ազովի ծովում իր նավերի դեմ ռուսների կողմից հարձակում գործելու պատաճառով Ուկրաինան հայտարարում է, թե իր ուժերը նախապատրաստվում են այդ հակամարտությանը: Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կոչ է անում դաշնակից երկրներին իրականացնել քայլեր:

Այս զարգացումներն անվանելով ‘’հսկայական սպառնալիք’’`Պորոշենկոն ասում է, թե դաշնակիցների հետ միասին Կիեւը որոնում է համապատասխան քայլեր ընդդեմ Ռուսաստանի:

Պորոշենկոն ցանկանում է, որ ՆԱՏՕ-ն ռազմանավեր ուղարկի դեպի Ազովի ծով, սակայն վերջինս չի թվում, թե կդիմի ծովում ռազմական բախում սկսելու ռիսկի: Այդ պատճառով այն առայժմ բավարարվում է գլխավոր քարուղարի հայտարարությամբ, որը կոչ է անում Ռուսաստանին ուկրաինական նավերին թույլ տալ անխափան մուտք դեպի իր նավահանգիստներ եւ Կերչի նեղուցով ազատ նավարկում Ազովի ծովում:

Այս շաբաթ անցկացվելիք ՆԱՏՕ-ի հանդիպման ժամանակ անդամ երկրների արտգործնախարարները քննարկելու են նաեւ դաշինքին միանալու Ուկրաինայի եւ Վրաստանի հետաքրքրությունը:

Ինչպես Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին է ասել, Վրաստանը նորից դիմելու է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: ‘’Մենք ուզում ենք, որ Վրաստանը դառնա ավելի հաստատակամ դաշնակից եվրոպացիների ու ՆԱՏՕ-ի գործընկերների շրջապատում’’, ասել է նա:


Ինչպես վերլուծաբաններն են ասում, աստիճանաբար ավելի անկանխատեսելի դարձող Կրեմլի համար Արեւմուտքը հայտնվել է հավասարակշռող գործողությունների դժվար փնտրտուքների մեջ:

XS
SM
MD
LG