Մատչելի հղումներ

Զեկույց. Մոսկվան, Պեկինն ու Թեհրանը ստուգում են Արևմտյան տերությունների հանդուրժողականության աստիճանը


Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային հաստատության զեկույցի համաձայն Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը սթրես թեսթի են ենթարկում արևմտյան տերությունների հանդուրժողականությունը: Դրանք ըստ զեկույցի տարբեր ագրեսիվ գործողությունների միջոցով ստուգում են արևմտյան տերությունների արձագանքը

Օրերս Ռուսաստանը գերևարել է երեք ուկրաինական ռազմանավեր Ազովի ծովում: Մոսկվան պնդում է, որ այդ ջրային տարածքները պատկանում են իրեն՝ չնայած 2003 թվականին Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնվել են, որ Ազովի ծովն ընդհանուր է:

Ուկրաինան պնդում է, որ իր սևծովյան նավահանգիստները հայտնվել են մեկուսացման մեջ: Ռուսաստանի կառուցած Կերչի կամուրջը սահմանափակել է նավերի չափսերը, որոնք կարող են նավարկել այստեղ:

«Նրանք փորձարկում են հանդուրժողականությունը և ալ երկրների համբերությունը տարբեր ագրեսիվ գործողությունների միջոցով, որոնք լինելով ագրեսիվ, չեն պահանջում ռազմական ուժի կիրառում»,- ասում է հաստատության ներկայացուցիչ Նիք Ռեդմանը:

Ըստ զեկույցի նույնը վերաբերում է նաև Իրանին, որը ևս իրականացնում է գործողություններ հանդուրժողականության աստիճանը չափելու համար: Այն օգտագործում է իր արբանյակներին ու Իսլամական հեղափոխության զորամիավորումներին՝ Մերձավոր Արևելքի երկրներն ապակայունացնելու համար:

Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա վերջինիս գործողությունները Հարավչինական ծովում ևս մարտահրավեր է Արևմտյան երկրներին:

Որպես արձագանքի ընդունելի տարբերակ Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային հաստատության փորձագետ Նիք Ռեդմանը մատնանշում է բրիտանական կողմի արձագանքը Սկրիպալի թունավորման հարցում:

«Այն, ինչին ականատես եղանք, ոչ համաչափ, հզոր պատասխան էր: Պատժամիջոցներ, միասնություն դիվանագետներին արտաքսելու հարցում, ինչպես նաև տարածված տեղեկատվություն ԳՌՈՒ-ի ակտիվության մասին»,- ասում է Ռեդմանը:

Ըստ զեկույցի, աշխարհաքաղաքական մրացակցության այս նոր փուլում անհրաժեշտ են միջազգային հարաբերությունները կարգավորող նոր մոտեցումներ, սակայն դրանց վերաբերյալ բանակցություններն ունեն հստակ արտահայտված շատ դժվարություններ:

Facebook Forum

XS
SM
MD
LG