Մատչելի հղումներ

Վաշինգտոն. Իրանը զենք է տրամադրում իր արբանկյակներին ու ապակայունացնում Մերձավոր Արևելքը


ԱՄՆ-ը առաջ է քաշում նոր ապացույցներ Իրանի կողմից Մերձավոր Արևելքի ապակայունացման հարցում: Մասնավորապես, Վաշինգտոնը մեղադրում է Թեհրանին իր արբանյակներին վերջին զինատեսակներով զինելու մեջ

Միացյալ Նահանգները մեղադրում է Իրանին իր արբանյակներին վերջին զինատեսակներով զինելու հարցում: Ըստ Վաշինգտոնի՝ այս միջոցով Թեհրանը փորձում է ընդլայնել իր ազդեցությունը և ապակայունացնել Մերձավոր Արևելքը:

«Իրանական սպառնալիքն աճում է, և եթե չարձագանքենք, ապա աստիճանաբար կառերեսվենք տարածաշրջանում լարվածության մեծացմանը»,- ասում է Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Բրայան Հուքը:

ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչն Իրանի հարցում նշում է, որ այս սպառնալիքը հատկապես մեծ է Եմենում հութի զինյալներին Թեհրանի ցուցաբերած օժանդակության դեպքում:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ խոսքը ոչ թե Եմենի կամ սաուդցիների մասին է, այլ այն մասին, թե ինչպես է Իրանը տարածում տարբեր զինատեսակներ տարածաշրջանում և ապակայունացման իրավիճակը:

Այն ընդգրկում է նաև Բահրեյնում շիա զինյալներին ցուցաբերած աջակցությունն ու Աֆղանստանում և Պակիստանում Իրանի ներգրավվածությունը:

Պենտագոնն այս առնչությամբ հրապարակել է ապացույցներ՝ ընդգծելով, որ այստեղ կիրառվող զինատեսակներից ակնհայտ է, որ դրանք արտադրվել են Իրանի ռազմարդյունաբերական համալիրի կողմից: Սա առաջին դեպքը չէ, երբ Միացյալ Նահանգները նման մեղադրանք է առաջադրում Իրանի ղեկավարությանը:

Սակայն դեռևս պարզ չէ, թե արդյոք Իրանի հարցում նման կոշտ քաղաքականությունը որևէ կերպով կանդրադառնա տարածաշրջանում Թեհրանի հակառակորդ Սաուդյան Արաբիայի վրա, որը վերջերս հայտնվել է Վաշինգտոնի և միջազգային հանրության քննադատության թիրախում Ջամալ Հաշոգիի սպանության պատճառով:

«Ես հասկանում եմ, որ ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները կրում են ռազմակավարական բնույթ, սակայն չեմ պատրաստվում մոռացության մատնել տեղի ունեցածը»,- ասում է հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը:
Այս պահին սակայն ԱՄՆ-ը հույս ունի համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռել Իրանի ռազմատենչ գործողությունների վրա:

Facebook Forum

XS
SM
MD
LG