Մատչելի հղումներ

Թրամփին սպառնացող վտանգը նոր Կոնգրեսի կողմից


ԱՄՆ-ի նախագահը հայտարարում է, թե հանրապետականների կառավարման օրոք Ամերիկան ծաղկում է: ‘’Ամերիկան հաղթում է այնպես, ինչպես չի հաղթել նախկինում: Մեզ այսօր հարգում են, մեզ հարգում են որպես պետություն’’, հայտարարում է նա:

Սակայն Թրամփը նոր իրականության առջեւ է կանգնելու հունվարից, երբ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները վերցնեն միջանկյալ ընտրությունների արդյունքում ստացած հավելյալ աթոռները, այսինքն կազմեն մեծամասնություն այստեղ:

Ինչպես դեմոկրատ սենատոր Չաք Շումերն է ասում, ժողովուրդն իր ձայնով որոշեց կանգնեցնել Թրամփին, թույլ չտալու համար, որ նա իրենցից վերցնի բուժօգնության հնարավորությունը եւ այլ արտոնություններ:

Վերլուծաբաններից Ջոն Ֆորթիերի խոսքերով, լինելով մեծամասնություն Ներկայացուցիչների պալատում, դեմոկրատները կունենան Թրամփի հետ կապված հետաքննություն սկսելու հնարավորություն այնպես, կարծես փոքրամասնություն չեն էլ եղել: Նրանք արդեն կունենան նախագահի հետ առկա տարբերությունները նրա հետ նույն հարթակում դնելու հնարավորություն, ասում է վերլուծաբանը:

Ամենամեծ հարցականը Թրամփի համար այն մասին է, թե ինչ է պարզվելու Ռոբերտ Մյուլլերի ղեկավարությամբ հատուկ հետաքննչական խմբի կողմից Թրամփի հարցով սկսված հետաքննության արդյունքում
Խմբի վերջնական եզրակացությունը դեռեւս մնում է որպես քաղաքական առեղծված, ասում է վերլուծաբան Էլեյն Քամարքը:
‘’Դեռեւս չգիտենք, թե ինչ փաստեր ունի Մյուլլերը ռուսների հետ Թրամփի գաղտնի հանդիպման մասին, ունի նման որեւէ փաստ թե ոչ, երբ է հրապարակելու իր եզրակացությունը: Իսկ այս ամենը հիմա կախված է այս վարչակազմի գլխավերեւում’’, ասում է նա:

Թրամփին հուսադրող միակ փաստը Սենատում հանրապետականների հաղթանակն է, որը եւս մեկ ձայն երեքշաբթի օրը ստացավ Միսսիսիպիում` աթոռների հարաբերակցությունը դարձնելով 53-ն ընդդեմ 47-ի եւ հօգուտ հանրապետականների:

XS
SM
MD
LG