Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում մեղադրանքներ են ներկայացվել իրանցի երկու հաքերների


ԱՄՆ-ում մեղադրանքներ են ներկայացվել իրանցի երկու հաքերների
please wait

No media source currently available

0:00 0:00:38 0:00

Առաջին անգամը լինելով`ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը մեղադրանքներ է ներկայացրել իրանցի երկու հաքերների նկատմամբ, այսպես կոչված փրկագնային վիրուս տարածելու համար: Ըստ մեղադրանքների, նրանք միլիոնավոր դոլարներ շորթելու նպատակով համակարգչային վիրուսը տարածել են ԱՄՆ-ի մի շարք պետական հիմնարկությունների եւ հիվանդանոցների համակարգիչներին:

Դատախազները հայտարարում են, որ երկու իրանցիները ‘’ՍեմՍեմ’’ անվանումը ստացած փրկագնային վիրուսը տարածել են ԱՄՆ-ի ու Կանադայի տարբեր տարածքներում:
Ինչպես գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենստեյնն է ասել, 2016 թվականի դեկտեմբերից սկսած պաշտպանյալները մուտք են գործել օտար համակարգիչներ` կիբերանվանգության թուլության պատճառով:

‘’Համակարգիչներ մուտք գործելով, նրանք հեռվից տեղադրել են այդ վիրուսը, որը խանգարել է տարբեր ընկերությունների կարեւոր ծառայություններ մատուցել իրենց հաճախորդներին’’:

Մեղադրանքում ասված չէ այն մասին, թե որ հաստատություններն են հաքերներին մուծել փրկագին:

XS
SM
MD
LG