Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն խնդրում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ռազմանավեր ուղարկել Ազովի ծով և իր երկրին օգնել ապահովելու անվտանգությունը Ռուսասատնի հետ հնարավոր հակամարտության պարագայում:
Գերմանական թերթերից մեկը հրապարակել էր Պորոշենկոյի մեկնաբանությունները:
Իր հերթին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ կարող է միջնորդ հանդիսանալ Մոկսվայի ու Կիևի միջև:
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել երկու առաջնորդների հետ և հայտնել, որ կշարունակի քննարկումներն այս հարցի շուրջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ Մեծ քսանյակի գագաթաժողովի ընթացքում:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Ռուսաստանը գերևարել էր ուկրաինական 3 ռազմանավեր և դրանց անձնակազմի անդամներին Ազովի ծովում, երբ վերջիններս ուղևորվում էին դեպի Մարիոպոլի նավահանգիստը:
ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Քերթ Վոլքերը Բեռլինում լրագրողներին ասել է, որ հավատում է Կիևի այն պնդումներին, թե նավերը գործել են միջազգային ծովային օրենսդրության շրջանակներում:
Facebook Forum