Մատչելի հղումներ

Թրամփն ընդդեմ General Motors-ի


General Motors ընկերությունը հայտարարել է կրճատումների ու գործարանների փակման մասին: Նախագահ Թրամփը սպառնացել է վերացնել ընկերության սուբսիդավորումը։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է դադարեցնել General Motors ընկերության սուբսիդավորումն այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարեց, որ կփակի իր մի քանի գործարանները Հյուսիսային Ամերիկայում և կկրճատի 14 հազար աշխատողներ:

Թրամփը թվիթերյան գրառման միջոցով իր հիասթափություն է հայտնել ընկերության որոշման կապակցությամբ և նշել, որ վարչակազմը դիտարկում է սուբսիդավորման դադարեցման հնարավորությունը, ներառյալ էլեկտրական ավտոմեքենաների հարցում:

Նախագահի հայտարարությունը բացասաբար ազդեց ընկերության ֆոնդային բորսայի ցուցանիշներին: Նախօրեին ընկերությունը հայտարարել էր, որ առաջնահերթությունը կտրվի էլեկտրական ավտոմեքենաների արտադրությանը:

Փոքր ավտոմեքենաների պահանջարկն ու Թրամփի վարչակազմի պատժամիջոցների կիրառման քաղաքականությունն իր ազդեցություն է թողել խոշոր ավտոարտադրողի վրա: Ընկերությունը նշում է, որ պողպատի նկատմամբ կիրառված պատժամիջոցների արդյունքում ընկերությունը կորցրել է 1 միլիարդ դոլար:

Facebook Forum

XS
SM
MD
LG