Մատչելի հղումներ

Վրաստանում այսօր անցկացվում էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլը


Վրաստանում այսօր անցկացվում էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
please wait

No media source currently available

0:00 0:01:24 0:00

Վրաստանում նախագահի լիազորությունները խիստ սահմանափակ են, սակայն ընտրապայքարն այստեղ շատ լարված է ու լի՝ փոխմեղադրանքներով։

Եթե ընտրությունների արդյունքում հաղթի ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, նա կարող է, նախագահի սահմանափակ լիազորությունները կիրառելով, առաջ մղել ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ՆԱՏՕ-ի դաշինքին ու Եվրոպական միությանը Վրաստանն ինտեգրելու հարցը։ Իսկ սա մի զգայուն խնդիր է այս երկրի համար, որը 2ՕՕ8 թվականին պատերազմի մեջ էր հայտնվել հարեւան Ռուսաստանի հետ։

Իշխող կուսակցությունն ու նրա թեկնածուն՝ Սալոմե Զուրաբիշվիլին գրավել են ավելի իրատեսական դիրքեր՝ հավասարակշռելով դեպի Արեւմուտք շեղվելու Վրաստանի ձգտումը եւ Կրեմլի հետ թշնամանքից խուսափելու ցանկությունը։

Ֆրանսիայի նախկին դիվանագետ, 2ՕՕ4-2ՕՕ5 թվականներին Վրաստանի արտաքին գործերի նախարար Զուրաբիշվիլին, որին աջակցում է երկրի կառավարող կուսակցությունը, ընտրությունների առաջին փուլում ստացել է ընտրողների 38.6 տոկոսի աջակցությունը, ինչը երկրորդ տեղում հայտնված Վաշաձեի ստացած քվեներին գերազանցում է միայն 1 տոկոսով։

Վաշաձեն երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնն է կատարել 2ՕՕ8-2Օ12 թվականներին, երբ Ռուսաստանի հետ սկսված հակամարտության ժամանակ Վրաստանում իշխանության ղեկին էր հաստատակամ արեւմտամետ կառավարությունը։

Հիշեցնենք, որ Վրաստանի սահմանադրության մեջ իրականացված փոփոխությունների արդյունքում կրճատվել են նախագահի լիազորությունները, եւ իշխանության մեծ հատվածը՝ փոխանցվել վարչապետին, որն այսօր իրականացնում է Վրացական երազանք կուսակցության համախոհ ներկայացուցիչը։

XS
SM
MD
LG