Վերջին ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությունը ոչ միայն պահպանեց մեծամասնությունն, այլև ընդլայնեց առավելությունը 6 մանդատով Միսիսիպիում Սինդի Հայդ Սմիթի հաղթանակի արդյունքում:
Վերջինս ստացավ ձայների 54 տոկոսը և առավելության հասավ դեմոկրատ Մայք Իսփայիի նկատմամբ: Իսփային ասել է, որ շնորհավորել է հանրապետական թեկնածուին հաղթանակի կապակցությամբ:
«Դժվար է նկարագրել, թե ինչ ենք զգում այս պահին ես և ընտանիքս: Մեր հաղթանակի հիմքում այն է, որ Միսիսիպիի քաղաքացիները ճանաչում են ինձ, իմ սիրտը: Շնորհակալ եմ աջակցության համար»,- ասում է սենատոր Հայդ Սմիթը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին, ով աջակցել էր իրեն քարոզարշավի ժամանակ՝ չնայած վերջինիս հետ կապված սկանդալային իրավիճակին: Սենատոր Հայդ Սմիթը քարոզարշավի ժամանակ ասել էր, որ եթե իր աջակիցները հրավիրեն իրեն անգամ մահապատիժ դիտելու, ապա նա կլինի առաջին շարքերում: Հետագայում Հայդ Սմիթը ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում վիրավորել են նրա խոսքերը:
Այս պաշտոնին նա կփոխարինի նախկին սենատոր Քոչրանին, ով հեռացել է առողջական խնդիրների պատճառով: Այս աթոռի շուրջ մյուս ընտրությունները տեղի կունենա 2020 թվականին:
Facebook Forum