ԱՄՆ-ի Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ Մաքքոնելը հայտարարել է, որ հավանաբար կարգելափակի նախագահ Թրամփի կողմից հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերին պաշտոնանկ անող օրինագիծը, եթե այն հայտնվի Սենատի օրակարգում:
Արիզոնայի սենատոր Ջեֆ Ֆլեյքն էլ, ով Սենատի դատական հարցերով հանձնաժողովի անդամ է, սպառնում է արգելափակել Թրամփի՝ դատավորների թեկնածուներին, եթե Մաքքոնելը չթույլատրի, որպեսզի ողջ Սենատը քվեարկի Մյուլերի օրինագծի շուրջ:
Լրագրողների հետ զրույցում Մաքքոնելն ասել, որ դեմոկրատների և հանրապետականների ջանքերը այս նախագիծը Սենատի օրակարգ բերելու ուղղությամբ խնդրահարույց է:
Միևնույն ժամանակ նախագահ Թրամփը շարունակում է քննադատել Մյուլերի հետաքննությունը: Օրերս իր թվիթերյան գրառման մեջ նախագահը գրել է, որ մամուլը Մյուլերին դարձրել է սուրբ այն դեպքում, երբ նա ճիշտ հակառակն է:
Թրամփը մեղադրում է Մյուլերին երկրի քրեական արդարադատության համակարգին ծանր հարված հասցնելու մեջ, քանի որ, ըստ նախագահի, նա կողմնակալ մոտեցում է ցուցաբերում: Նա հավելել է, որ այս ամբողջ պատմության արդյունքում կծնվեն հերոսներ, սակայն դրանք չեն լինի ոչ Մյուլերը և ոչ էլ դեմոկրատները:
Facebook Forum