Մատչելի հղումներ

Աննախադեպ առաքելություն դեպի Մարս


ՆԱՍԱ-ն նոր առաքելություն է ուղարկել Մարս, որը հաջողությամբ տեղ է հասել: Ծրագիրը կոչվում է InSight: Նպատակն է տրամադրել նոր տեղեկություն «Կարմիր» մոլորակի ընդերքի մասին։

ՆԱՍԱ-ն իրականացնում է նոր ծրագիր՝ հետազոտական առաքելություն ուղարկելով Մարս մոլորակ; Այս երկամյա ծրագրի նպատակն է «Կարմիր» մոլորակի երկրաբանական ուսումնասիրության անցկացումը:

Գիտնականները հույս ունեն ստանալ նոր տեղեկություն առաքելության միջոցով և կազմել Մարսի երկրաբանական քարտեզը: Այս արդյունքներին հասնելու համար առաքելությունը մի շարք փորձեր կանցկացնի Մարսի վրա, ներառյալ մոլորակի ջերմաստիճանի չափումը:

Սա պատմության մեջ առաջին անգամ է, երբ փորձարկում է անցկացվում անմիջապես մոլորակի վրա:

ՆԱՍԱ-ն հույս ունի պարզելու, թե ինչպես է ձևավորվել Մարս մոլորակը միլիարդավոր տարիներ առաջ: Այս տեղեկությունը կօգնի մասնագետներին ավելի լավ պատկերացնել արևային համակարգի մոլորակները:

Facebook Forum

XS
SM
MD
LG