Մատչելի հղումներ

Վերաքննիչ դատարանը քննում է Քոչարյանի խափանման միջոցը


Հայաստանի Վերաքննիչ դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը:

Նիստը նախագահում է դատավոր Ռուբեն Մխիթարյանը: Դատական նիստին մասնակցում է Ռոբերտ Քոչարյանը: Նիստին ներկա է նաև Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Հիշեցնենք, որ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու համար վճռաբեկ ատյան էին դիմել ինչպես Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազը։

Նիստին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացրեցին դատավորի ինքնաբացարկի միջնորդություն: Դատական նիստը հետաձգվեց:

Facebook Forum

XS
SM
MD
LG