Մատչելի հղումներ

Սրվում է ռուս-ուկրաինական լարվածությունը. Ուկրաինայում հայտարարված է ռազմական դրություն


Սրվում է ռուս-ուկրաինական լարվածությունը. Ուկրաինայում հայտարարված է ռազմական դրություն
please wait

No media source currently available

0:00 0:01:02 0:00

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երկուշաբթի օրը ռազմական դրություն է հայտարարել երկրում: Վաթսունօրյա ռազմական դրության մասին հրաման արձակվեց այն բանից հետո, երբ Ռուսաստանի ուժերը նախորդ օրը գրավեցին ուկրաինական երեք նավեր եւ ձերբակալեցին այդ նավերի անձնակազմերի 23 անդամներին:

Ռուսական ուժերը Ռուսաստանին բռնակցված Ղրիմի թերակղզու մոտ կրակ էին արձակել ընդդեմ ուկրաինական նավերի, ինչի արդյունքում մի քանի նավաստիներ վիրավորվել են:

Ռուսաստանի անվտանգության ուժերը երկուշաբթի օրն առավոտյան հայտարարել են, որ ռուսական սահմանապահ նավերը Սեւ ծովում գրավել են ուկրաինական նավերը եւ զենքի ուժով ստիպել նրանց կանգնեցնել ընթացքը: Ռուսները պնդում են, որ այս քայլին են դիմել, քանի որ հրանոթային զենքերով զինված ուկրաինական երկու փոքր նավերը եւ բուքսիրային մեկ նավակ անօրինական եղանակով մուտք են գործել ջրային իր տարածքներ, փորձել իրականացնել անօրիանական գործողություններ, եւ անտեսել են ընթացքը դադարեցնելու իրենց հրահանգը:

Մինչեւ բախումը, ռուսական կործանիչներ ու ռազմական ուղղաթիռներ էին բերվել այստեղ: Ռուսական կողմը նաեւ նավթակիր նավի միջոցով փակել էր Կերչի կամուրջը:

Ռուսները հաղորդում են, որ մարմնական վնասվածքներ ստացած ուկրաինացի երեք նավաստիները ներկայումս ստանում են բուժօգնություն եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբարությունների լարումից հետո ու արեւելյան Ուկրաինայում ռուսամետ ուժերի կողմից շարունակվող շարժման պայմաններում այս նոր միջադեպը կարող է դառնալ կողմերի միջեւ ավելի խորը հակամարտության պատճառ:

Ուկրաինան հերքում է իր նավերի կողմից իրականացված ապօրինի գործողությունների մասին ռուսական կողմի մեղադրանքները: Այն Ռուսաստանի գործողություններն անվանում է ագրեսիա եւ խնդրում միջազգային հանրությանը միավորվել` Ռուսաստանին պատժելու համար:

XS
SM
MD
LG