Մատչելի հղումներ

Իրանը նախազգուշացնում է միջուկային գործարքից հրաժարվելու ‘’աղետաբեր’’ հետեւանքների մասին


Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավարը Եվրոպական միությանը նախազգուշացնում է աղետաբեր այն հետեւանքների մասին, որոնք կարող են առաջ գալ, եթե Բրյուսելին չհաջողվի ուժի մեջ պահել 2015 թվականին կնքված պայմանագիրը:

Եվրոպական միության հրավերով այստեղ ժամանած Ալի Աքբար Սալեհին, ելույթ ունենալով միջուկային համագործակցության թեմայով քննարկումների ժամանակ, ասել է, թե Թեհրանը շարունակում է ճանաչել միջազգային այդ գործարքը, չնայած Իրանի նավթի արտահանումների վրա ԱՄՆ-ի կողմից այս ամիս վերսկսված պատժամիջոցներին:

Եվրոպական միությունը եւ պայմանագիրը ստորագրած մյուս երկրները հույս են հայտնել, որ չնայած պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու փաստին, ինչն Իրանին զրկում է տնտեսական մի շարք օգուտներից, Թեհրանը կհարգի միջուկային պայմանագրի կետերը:

Սալեհին ասել է, թե ինքը հավատում է, որ Եվրոպական միությունն իր կողմից ամեն ինչ կանի իրադրությունը շտկելու եւ իր իսկ կողմից տրված խոստումներն իրականացնելու համար:

Եվրոպական միությունը փորձում է փրկել Թեհրանի հետ կնքված գործարքը մի շարք միջոցներով, այդ թվում ոչ-դոլարային համակարգով փոխանցումներ իրականացնելու հատուկ մեխանիզմներ կառուցելով:

XS
SM
MD
LG