Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում անցավ հերթական «Սև ուրբաթը»


Գոհաբանույան օրվա երեկոյան վաճառքով մեկնարկում է տոնական շրջանը Միացյալ Նահանգենրում: Այն տևում է ընդհուպ մինչև Ամանոր:

Խանութների առջև «Սև ուրբաթի» գիշերը ըստ ավանդույթի գոյացել էին երկար հերթեր: Ամերիկացի գնորդները գնումներ են կատարել Գոհաբանության օրվա գիշերը, որով ազդարարվում է տոնական շրջանի վաճառքների մեկնարկը:

Շատերը հերթ են կանգնել դեռևս հինգշաբթի օրվա երեկոյան ժամերից: Չնայած համացանցի միջոցով գնումների աճին՝ ամերիկացի բազմաթիվ սպառողներ գերադասում են վայելել այս տոնական շրջանի առևտուրը, որը աչքի է ընկնում Ամանորյա տոնական մթնոլորտով և մեծ զեղչերով: Այս օրերի տոնական վաճառքը Միացյալ Նահանգներում կարևոր ավանդույթ է:

Այն նաև չափազանց շահութաբեր է մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունների համար, մասնավորապես տեխնիկայի և հագուստի ոլորտներում: Դրա միջոցով ընկերությունները հույս ունեն զգալիորեն մեծացնել իրենց շրջանառությունը և շահույթը տարվա ավարտին:

Facebook Forum

XS
SM
MD
LG