Մատչելի հղումներ

Կալիֆոռնիայի հրդեհների արդյունքում գրանցված զոհերի թիվն աճում է


Կալիֆոռնիայի հրդեհը գրեթե ամբողջապես մարել է: Հայտնաբերվում են նոր զոհեր:

Կալիֆոռնիայի իշխանությունները հայտարարում են, որ նահանգում բռնկված վերջին հրդեհը, որի արդյունքում զոհվել է 84 մարդ, գրեթե վերացված է:

Այս ընթացքում գրանցվել է եվս երեք մարդկային զոհ Հարավային Կալիֆոռնիայի Մալիբու շրջանում:

Այս պահին անհայտ կորածների թիվը հասնում է 563-ի: Այս հրդեհը նահանգի պատմության մեջ ամենաշատ մարդկային կյանքեր խլած հրդեհներից է:

Չորեքշաբթի գիշերն ու հինգշաբթի օրը տեղացած անձրևները օգնել են հրշեջ ծառայությանը կրակը մարելու հարցում, սակայն բարդացրել մարդկանց մասունքների որոնման աշխատանքները շուրջ 13 հազար տներում, որոնք վառվել են հրդեհի արդյունքում:

Facebook Forum

XS
SM
MD
LG