Մատչելի հղումներ

Գոհաբանության օրը Թրամփն այցելեց Ֆլորիդայի սահմանային ուժերին


Գոհաբանության օրը Թրամփն այցելեց Ֆլորիդայի սահմանային ուժերին
please wait

No media source currently available

0:00 0:01:39 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը, երբ անցկացնում էր Գոհաբանության տոնը Ֆլորիդայի իր առանձնատանը, որոշեց այց կատարել այստեղ գտնվող սահմանապահ ուժերին, որտեղ ըստ ավանդույթի զինվորականները վայելում էին լցոնված հնդկահավ, դդմից պատրաստված ուտեստներ ու աղցաններ, ինչպես նաեւ սուզանավերի համար նախատեսված սենդվիչներ, թեթեւ խմիչքներ:
Թրամփը խոսեց աճող տնտեսության մասին, ասաց, որ Ամերիկան ամենալավ երկիրն է աշխարհում եւ հպարտ է հանդիպելով Ամերիկային ծառայող զինվորականներին:
ԱՄՆ-ի նախագահները Գոհաբանության օրը սովորաբար իրենց խոսքն ուղղում են հայրենիքից հեռու ծառայող զինվորականներին: Երբեմն անձամբ են այցելում նրանց: Հիշենք, երբ Ջորջ Բուշը 2003 թվականին այցելեց Իրաքում տեղակայված ամերիկյան ուժերին: Հիշենք Օբամային, որը տարբեր առիթեներով մի քանի անգամ է հանդիպել օվկիանոսի հակառակ կողմում տեղակայված ամերիկյան ուժերին: Թրամփին հիմա քննադատում են այն բանի համար, որ մինչ այժմ չի եղել այլ երկրներում տեղակայված ամերիկյան որեւէ բազայում: Իսկ այդ բովանդակությամբ հարցին նա պատասխանում է, թե ‘’Մենք հետաքրքիր բաներ ենք անելու, երբ ժամանակը գա’’:
Իսկ այդ ժամանակի մասին հարցին Թրամփը պատասխանել է, ‘’Ես գիտեմ երբ, սակայն չեմ կարող հիմա ասել’’:

Խոսելով Աֆղանսատանում զարգացող իրադարձությունների մասին, որտեղ Թալիբանի ուժերը նոր պատերազմ են մղում ընդդեմ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող կառավարության, Թրամփն ասել է, թե այժմ լարված բանակցություններ են անցկացվում: Ինչ վերաբերում է բանակցությունների արդյունքին, Թրամփն ասել է, թե հնարավոր է, որ դրանք արդյունավետ չավարտվեն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ռազմական առաքելությունն Աֆղանստանում դարձավ ամերիկացի 2400 զինվորականների մահվան պատճառ: Պատերազմ, որտեղ ԱՄՆ-ը ծախսեց մոտ 1 տրիլիոն դոլար:

XS
SM
MD
LG