Մատչելի հղումներ

«Առաջին սիգարը, որ օտարը պետք է տեսնի, պետք է լինի իմ հայի սիգարը»՝ Լաս Վեգասի խոշորագույն սիգարների խանութը հայերի է պատկանում


Աշխատանքը պետք է հաճույք պատճառի՝ սա է Լաս Վեգասի հայազգի գործարար Հրաչ Արթինյանի մոտեցումը, ով, իր իսկ խոսքերով, տասնամյակներ շարունակ երազել է ունենալ սիգարների խանութ: Իր երազանքը գործարարն այնուամենայնիվ իրականացրել է՝ վերջերս Լաս Վեգասում ավագ եղբոր հետ բացելով սիգարների խոշորագույն խանութը քաղաքում։

«Ես միշտ երազել եմ սիգարի խանութ ունենալ, որտեղ մարդիկ կարող են գալ, մոռանալ հոգսերը»:

Չմոռանալով, որ ծխելը վնաս է առողջությանը եւ ծխախոտի չարաշահումը կարող է մահացու հիվանդությունների պատճառ դառնալ, նշենք, որ Հրաչ Արթինյանը փորձում է իր խանութում ստեղծել հատուկ մթնոլորտ.

«Ամեն մարդ կարող է սիգարի խանութ բացել, բայց սիգարի խանութի իմ գաղափարը միշտ այն է, որ ընկերական մթնոլորտ լինի, մարդիկ միմյանց հետ շփվեն: Ինձ համար ամենամեծ ուրախությունը դա է»:

Իր աշխատանքում Հրաչ Արթինյանը փորձում է նաեւ իր հայրենասիրությունն արտահայտել: Խանութն ունի 3,000-ից ավելի տեսակի սիգարներ, սակայն, հայազգի արտադրողների սիգարներին բացարձակ առաջնահերթություն է տրվում.

«Ունենք 4 ընկերություն, որ հայ են [հիմնադիրները՝ ԱՁ]: Սա մեծ հպարտություն է ինձ համար, եւ երբ մեր հյումիդորի դուռը բացվում է, առաջին քայլը հաճախորդն անում է, առաջին սիգարը, որ օտարը պետք է տեսնի, պետք է լինի իմ՝ հայի սիգարը»:

Իր հաճախորդներին Հրաչ Արթինյանը հյուրընկալում է հայկական ավանդույթներով, նրանց պատմում հայ մշակույթի եւ Հայոց ցեղասպանության մասին եւ հայկական, հենց հայկական, շեշտում է գործարարը, սուրճ հյուրասիրում: Իր աշխատանքից գոհ է, ասում է՝ սիրելի գործով զբաղվելը հաջողության գրավականն է.

«Այո, շահույթը կարեւոր է, բայց չեմ կարծում՝ մեկը կուզեր աշխատել մի գործի, որ գործի գնալիս ուրախ չլինի: Ես նախընտրում եմ այնպիսի գործ անել, որ թե՛ շահեմ եւ թե՛ ուրախ լինեմ»:

Facebook Forum

XS
SM
MD
LG