Մատչելի հղումներ

Մոգերինին պահանջում է Թուրքիայում ձերբակալված քուրդ գործիչ Դեմիրթաշի ազատությունը


Մոգերինինին Թուրքիայից պահանջում է քուրդ գործիչ Դեմիրթաշի ազատությունը
please wait

No media source currently available

0:00 0:01:48 0:00

Եվրոպական միության արտաքին գործերի հարցերով պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին քննադատել է Թուրքիային՝ այստեղ լրագրողների ու գիտաշխատողների, ինչպես նաեւ քուրդ քաղաքական գործչի կալանավորման համար։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ անցկացրած մամլո համատեղ ասուլիսի ժամանակ Մոգերինին ասել է, թե Միությունը մեծապես մտահոգված է վերջին ձերբակալությունների կապակցությամբ։ Նա նկատի ունի մարդու իրավունքների պաշտպան Օսման Քավալայի եւ 13 գիտաշխատողների անցյալ շաբաթ իրականացված ձերբակալությունները, որոնց մեղադրում են 2Օ13 թվականի զանգվածային բողոքի ցույցերի միջոցով կառավարությունը տապալելու փորձերի մեջ։

Չավուշօղլուն իր հերթին կոչ է արել եվրոպական դաշինքի երկրներին դադարեցնել նրանց պաշտպանությունը, ովքեր ՝՝վարում են Թուրքիայի ժողովրդավարական եղանակով ընտրված կառավարությունը տապալելու գործունեություն՛՛։

Խոսելով քուրդ քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշի մասին՝ Մոգերինին ասել է, թե իրենք հույս ունեն, որ Դեմիրթաշը շուտով ազատ կարձակվի։

Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանը երեքշաբթի օրն էր կայացրել որոշում այն մասին, որ Թուրքիան պետք է ընթացք տա Դեմիրթաշի դատավարական գործին, քանի որ քրդամետ կուսակցության նախկին նախագահի նախաքննական կալանքը, ասված է հայտարարության մեջ, ՝՝երկարաձգվել է առանց արդարացնող լուրջ բացատրությունների՛՛։

Թուքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքերով, Եվրոպական դատարանի վճիռը նպաստում է ահաբեկչությանը։

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Դեմիրթաշին ձերբակալել էին 2Օ16 թվականին՝ ահաբեկչության հետ կապեր ունենալու մեղադրանքով։

Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանի որոշումները պարտադիր իրագործելի են, սակայն եղել են շատ դեպքեր, երբ Թուրքիան պարզապես հրաժարվել է կատարել դրանք։

XS
SM
MD
LG