Մատչելի հղումներ

Թրամփը շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիային


Թրամփը շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիային
please wait

No media source currently available

0:00 0:00:48 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության տոնն անցկացնում է Ֆլորիդայում գտնվող իր առանձնատանը։ Մինչ այնտեղ մեկնելը նա շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիային՝ նավթի միջազգային գներն իջեցնելու համար։ Նախորդ օրը նա հայտարարել էր, թե ԱՄՆ-ը մեջքով չի կանգնելու Ռիյադին, չնայած այն հանգամանքին, որ այս երկրի իշխանություններն են կրում Ամերիկայում սաուդցի այլախոհ լրագրողի սպանության պատասխանատվությունը։ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել էր, թե ԱՄՆ-ի ազգային անվտանգության եւ տնտեսական շահերը չի կարելի ստորադասել մարդու իրավունքների հետ կապված հարցերին։


՝՝Ինձ համար առաջին հերթին՝ Ամերիկան սկզբուքն է գործում։ Մենք չենք պատրաստվում հրաժարվել Սաուդյան Արաբիայի հետ հարյուր միլիարդավոր դոլարներ կազմող պայմանագրերից, որպեսզի դրանք չանցնեն Ռուսաստանին ու Չինաստանին՛՛, ասել է Թրամփն ու նորից շեշտել, որ նման կերպ է ինքը բացատրում Առաջին հերթին՝ Ամերիկան սկզբունքը։

Կենտրոնական հետախուզական վարչության կողմից հրապարակված զեկույցին վերաբերող հարցին, ըստ որի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանը տեղյակ է եղել կազմակերպվող սպանության մասին, Թրամփն ասել է, թե թագաժառանգը գուցե իմացել է, գուցե եւ չի իմացել լրագրող Հաշուգիին սպանելու ծրագրի մասին։ ՝՝Կենտրոնական հետախուզական վարչությունը որոշակի տվյալներ չունի՛՛, ավելացրել է Թրամփը։

ԱՄՆ-ի հետախուզության հարցերով մասնագետներն այս առումով իրենց անհամաձայնությունն են հայտնել Թրամփի կեցվածքին։


Թրամփը հերքում է այն մեղադրանքները, որոնց համաձայն ինքը չի ցանկանում պատժել Սաուդյան Արաբիային՝ իր անձնական բիզնեսի շահերից ելնելով։

XS
SM
MD
LG