Մատչելի հղումներ

Կրեմլն ամերիկացի սենատորներին մեղադրում է Ինտերպոլի ընտրական գործընթացին միջամտելու մեջ


Կրեմլն ամերիկացի սենատորներին մեղադրում է Ինտերպոլի ընտրական գործընթացին միջամտելու մեջ
please wait

No media source currently available

0:00 0:01:00 0:00

Կրեմլը հայտարարում է, թե ԱՄՆ-ի սենատորների այն խումբը, որը հանդես է եկել միջազգային ոստիկանականության՝ Ինտերպոլի ղեկավարի պաշտոնում ռուս թեկնածուի դեմ, իրագործում է միջամտություն ընտրություններում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Ինտերպոլի գլխավոր համագումարը չորեքշաբթի օրն ընտրելու է նոր ղեկավար։ Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի 4 սենատորներ հրապարակել էին հայտարարություն՝ հորդորելով նախագահ Դոնալդ Թրամփին հակադրվել Ռուսաստանից Ալեքսանդր Պրոպոչուկի թեկնածությանը, որը, լինելով կազմակերպության ներկա փոխնախագահը, համարվում է նախագահի պաշտոնի համար գլխավոր թեկնածուն։

Սենատորները դատապարտում են Ռուսաստանին՝ Ինտերպոլի ՝՝իրավասությունները խախտելու՛՛ համար, որը, ըստ նրանց, վախի մթնոլորտ տարածելու նպատակով արձակում է այլախոհներին ձերբակալելու օրդերներ։ Սենատորների հայտարարության մեջ ասված է, թե Պրոպորչուկին այս պաշտոնում հաստատելու դեպքում Մոսկվան զարկ կտա նման չարաշահումներին։

XS
SM
MD
LG