Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի դաշնային դատավորը կասեցրել է Թրամփի որոշումը


ԱՄՆ-ի դաշնային դատավորը կասեցրել է Թրամփի որոշումը
please wait

No media source currently available

0:00 0:01:08 0:00

Այսօր բաց է աշխարհի սահմանային ամենածանրաբեռնված անցումային կետը։ Մեքսիկայի Տիխուանա եւ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքների միջեւ գտնվող անցումային կետը կարճ մի ժամանակով փակվել էր, թույլ չտալով մեծ թվով մեքսիկացիների մուտք գործել Միացյալ Նահանգներ։ Պահակակետը բացվեց այն բանից հետո, երբ դաշնային դատավորներից մեկը կասեցրեց նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, ըստ որի արգելվում էր ապաստան տալ այն անձանց, ովքեր Միացյալ Նահանգներ են մուտք գործում առանց անցումային կետերում գրանցվելու։

Ապաստան որոնող հազարավոր միգրանտների ԱՄՆ-ի սահմանի վրա այժմ սպասում են փշալարերով պատրաստված պատնեշները եւ այստեղ տեղակայված զինվորական ուժերը։

Միգրանտներին Տիխուանայում հարյուրավոր տեղացիներ ընդունել են թշնամաբար՝ վանկարկելով ՝՝դո՛ւրս եկեք՛՛ եւ ՝՝վերադարձե՛ք տուն՛՛ կոչերը։

ԱՄՆ-ի նախագահը միգրացիան ներկայացնում է որպես չարիք՝ Կենտրոնական Ամերիկայից այստեղ ուղղություն վերցրած անձանց անվանելով ՝՝քրեական հանցագործներ՛՛, նրանց շարասյունը՝ ՝՝ներխուժում՛՛։
Հիմնականում Հոնդուրասից իրենց երթը սկսած միգրանտներն ասում են, թե իրենք իրենց հայրենիքը թողել են՝ այնտեղ շարունակվող բռնություններից խույս տալու նպատակով։

XS
SM
MD
LG