Մատչելի հղումներ

Անտառային հրդեհներն ԱՄՆ-ում տարեց տարի ավելանում են ու մեծանում


Անտառային հրդեհներն ԱՄՆ-ում տարեց տարի ավելանում են ու մեծանում
please wait

No media source currently available

0:00 0:01:25 0:00

ԱՄՆ-ի արեւմուտքում հրդեհները ոչ թե մարում են, այլ` ավելի ուժգնանում: Հրդեհներն այստեղ փոխարինում են մեկը մյուսին:

1970-ականների համեմատ մեծ հրդեհների թիվը հնգապատկվել է: Այդ տարիների 20 հրդեհների դիմաց, այսօր գրանցվում է նման 100 հրդեհ, ասում են մասնագետները:
Նրանց խոսքերով, կլիմայական փոփոխության պատճառով ավելի քիչ տեղումներ են լինում, չորանում է բուսականությունը:

Բացի այդ, ավելի ու ավելի մեծաթիվ բնակավայրեր են կառուցվում չորային հատվածներում, ինչի արդյունքում ավելի մեծ է լինում այրվող տների թիվը: Իսկ որքան մեծ է մարդկանց թիվը, այնքան մեծ է նրանց կողմից ու նրանց պատճառով հրդեհ սկսվելու հավանականությունը:

Անտառները պատշաճ կերպով հսկելու հանգամանքը շատ կարեւոր է հրդեհներից խուսափելու համար: Այդ մասին է խոսել նաեւ նախագահ Թրամփը, որը քննադատել է նահանգի ղեկավարներին ոչ պատշաճ մակարդակի աշխատանքներ իրականացնելու համար:
Բայց որքան էլ քննադատենք տեղական իշխանություններին, պետք է ընդունել, ասում են փորձագետները, որ հիմնական մեղավորը կլիման է, երկրագնդի ջերմացումը: Դրա արդյունքում է մի փոքր կրակն անգամ րոպեների ընթացքում վերաճում հրդեհի, ու արագ տարածվում քամու օգնությամբ, ինչը կանգնեցնել նույնիսկ մի քանի հազար հրշեջների չի հաջողվում:

Միացյալ Նահանգների արեւմուտքում մոտ երկու միլիոն տուն այսօր գտնվում են հրդեհավտանգ հատվածներում: Մարտահրավեր, ինչի դեմ ջուրը պայքարել միայնակ չի կարող:

XS
SM
MD
LG