Մատչելի հղումներ

Կալիֆոռնիայում հրդեհվել են աստղերի տները


Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային և հարավային շրջաններում շարունակվում է պայքարը հրդեհների դեմ, որոնք խլել են մարդկային ավելի քան 50 կյանք: Բազմաթիվ մարդիկ մնացել են անօթևան: Հրդեհները տարածվել են նաև բազմաթիվ հարուստ թաղամասերում, ուր բնակվում են աստղեր:

Կալիֆոռնիայում բռնկված հրդեհները տարածվել են դեպի նաև այն հարուստ թաղամասերը, ուր բնակվում են հանրահայտ մարդիկ, կամ կինոաստղեր: Վերջիններս լուսանկարներ են տեղադրում սոցցանցերում՝ ցույց տալով հրդեհի գործած ավերածությունները:

Ահա այս տեսագրությունում կինոդերասան Ջերարդ Բաթլերը ցույց է տալիս հրդեհի հետևանքներն իր բնակության վայրում:

Իսկ երգչուհի ու դերասանուհի Մայլի Սայրուսի տունը Մալիբուում ևս տուժել է այս հրդեհների արդյունքում: Թվիթերյան գրառման մեջ Սայրոսը նշում է, որ իր տունն այլևս կանգուն չէ:

Հրդեհները ստիպել են նաև հեռանալ այդ վայրերից դերասանուհի Ալիսա Միլանոյին և ռեժիսոր Գյուլերմո դել Թորոյին: Վերջինս գրում է, որ իր տունը շատ չի վնասվել:

Այսօրհերոսներն իհարկե հրշեջ ծառայության աշխատակիցներն են, ովքեր շարունակում են կրակը մարելու ուղղությամբ ջանքերը:

«Ես այս գործն եմ անում արդեն 31 տարի: Ամեն տարի սակայն վերջին 5-7 տարիներին հրդեհները ուժեղացել են և դա կապված է վերջին տարիների երաշտի հետ, որը ոչնչացնում է բուսական աշխարհը։ Իսկ մեռած բուսականությունը արագ է բռնկվում»,- ասում է հրշեջ անձնակազմի ղեկավար Սքոթ Ջալբերթը։

Այս ամենին գումարվում են չոր եղանակային կլիման և ուժեղ քամիները, որոնք էլ նպաստել են հրդեհի այսչափ տարածմանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG