Եվրոպայի առևտրի գծով հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը հայտարարել է, որ Եվրամիությունը հակադարձ կտա, եթե Թրամփի վարչակազմը որոշի ավտոմեքենաների ներմուծման համար սահմանել սակագներ:
Վաշինգտոնում ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհիզերի հետ հանդիպումից հետո հանձնակատար Մալմստրոմը զգուշացրել է, որ սակագների սահմանումը կվնասի ինչպես Եվրամիության, այնպես էլ Ամերիկայի տնտեսությանը:
Նա տեղեկացրել է, որ Եվրամիությունը նախապատրաստում է ամերիկյան ապրանքների ցուցակ, որոնց նկատմամբ կսահմանվեն սակագներ, եթե Թրամփի վարչակազմը որոշի գնալ այդ քայլին: Հիշեցնենք, որ նախկինում Թրամփի վարչակազմն արդեն սահմանել էր վճարումներ ալյումինի և պողպատի ներմուծման համար:
Մալմստրոմը տեղեկացրել է, որ ամերիկացի գործընկերոջ հետ իր հանդիպման ժամանակ կողմերը կենտրոնացել են կանոնակարգող խոչընդոտների նվազեցման և Եվրամիության երկրների կողմից ավելի շատ ամերիկյան ապրանքներ ներմուծելու հարցերի վրա:
Facebook Forum