Մատչելի հղումներ

CNN-ը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Սպիտակ տան


ԱՄՆ-ի դաշնային դատարանը տեղափոխել է իր որոշման ընդունումը մինչև ուրբաթ օրը՝ CNN հեռուստաընկերության լրագրող Ջիմ Աքոստայի հավատարմագրի հետ կապված գործի առնչությամբ:

CNN հեռուստաընկերությունը դիմել է դատարան՝ բողոքարկելով լրագրող Ջիմ Աքոստային հավատարմագրից զրկելու մասին Սպիտակ տան որոշումը: ԱՄՆ-ի դաշնային դատարանը որոշել է հետաձգել որոշման կայացումը մինչև ուրբաթ օր:

Շրջանային դատարանի դատավոր Թիմաթի Քելին սկզբում նախատեսում էր հրապարակել որոշումը լսումների նույն օրը, սակայն հետագայում հայտարարել է, որ որոշման կայացումը հետաձգվում է մեկ օրով:

Հեռուստաընկերության փաստաբանները նշում են, որ Սպիտակ տունը կարող էր այլ մոտեցումներ կիրառել, օրինակ հարց տալու համար լրագրողին չտրամադրել խոսափողը։ Սակայն Սպիտակ տունը չպետք է զրկեր նրան հավատարմագրից, ասում են փաստաբանները: Կառավարության փաստաբաններն էլ իրենց հերթին արդարացնում են որոշումը՝ ընդգծելով, որ Աքոստան իր վարքագծով խոչընդոտել է Սպիտակ տան մամլո ասուլիս անցկացնելու բնականոն ընթացքը:

Լրագրողին հավատարմագրից զրկելու որոշմանը դեմ են հանդես եկել զանգվածային մամուլի այլ միջոցներ, ներառյալ հանրապետականամետ Fox News-ը; Վերջինիս նախագահ Ջեյ Վալեսը իր հայտարարության մեջ նշել է, որ անվտանգության ծառայությունները չպետք է գործի դրվեն մամուլի միջոցների դեմ և որ լրատվամիջոցը աջակցում է մամուլի ազատությանը:

Ի պաշտպանություն CNN-ի հանդես են եկել նաև Associated Press, Bloomberg, CBS News, NBC News, the New York Times ու USA Today լրատվամիջոցները:

Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Սանդերսը սակայն շարունակում է պնդել, որ որոշումը եղել է արդարացի, և հիմնված է Աքոստայի վարքագծի վրա: Բացի այդ, խոսնակն ընդգծել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ այս լրագրողը չի զիջում խոսափողը իր գործընկերներին հարց տալուց հետո:

Facebook Forum

XS
SM
MD
LG