Մատչելի հղումներ

Մեքսիկայից ԱՄՆ տեղափոխվելու նպատակ ունեցող անձանց ուղին անցնում է Էլ Փասոյի միջով


Մեքսիկայից ԱՄՆ տեղափոխվելու նպատակ ունեցող անձանց ուղին անցնում է Էլ Փասոյի միջով
please wait

No media source currently available

0:00 0:01:36 0:00

Մեքսիկայից Միացյալ Նահանգներ օրինական կերպով անցնելու համար հարկավոր է ժամանել Էլ Փասո դել Նորթ Բրիջ։ Այստեղ են մարդիկ դիմում ապաստան ստանալու խնդրանքով։ Եվ այստեղ էլ ձմռան ցրտի, կամ ամռան շոգի պայմաններում հարկավոր է կանգնել երկար հերթերի։

Էլ Փասո դել Նորթ Բրիջի անցումային կետում ամեն օր հերթի է կանգնում մոտ 2ՕՕ միգրանտ։ Իսկ այս ընթացքում հազարավոր միգրանտներ ուղղություն են վերցրել Կենտրոնական Ամերիկայից, ինչը նշանակում է, որ այստեղ շուտով առաջ կգան հսկայական խնդիրներ։

Ներգաղթի հարցերով փաստաբաններն ասում են, թե անօրինականը օրինական այս եղանակով ապաստան դիմողների թիվը կրճատելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանն է։ Ամերիկյան քաղաքացիական ազատություններ միությունն այդ պատճառով դատական հայց է ներկայացրել ընդդեմ Թրամփի որոշման։

Ինչպես փաստաբաններից Շոու Դրեյքն է ասում, բոլոր նրանք, ովքեր ժամանում են սահմանային անցակետ, ունե՛ն ապաստան հայցելու իրավունք։

Իսկ նրանք, ովքեր ԱՄՆ են մուտք գործում փոքր երեխաների հետ միասին, պահվում են անորոշ ժամկետով։ Եվ օրենքը թույլ չի տալիս նրանց այստեղ պահել 2Օ օրից ավելի։ Այդ պատճառով երեխաներին տեղափոխում են այլ ապաստարաններ, ինչն է՛լ ավելի է շեշտում ներգաղթի խնդրին մշտական լուծում տալու կարեւորությունը։


Մեծ թիվ են կազմում նրանք, ինչպես օրինակ Էլ Փասոյի Հանրապետական կուսակցության անդամ Բոբ Փիենան, ովքեր ասում են, թե անկախ նրանից սահմանային պատը գեղեցիկ է, թե տգեղ, այն պիտի կառուցվի, ներգաղթի վերահսկելի համակարգ ստեղծելու համար։


Իսկ մինչեւ պատի կառուցումը, Թրամփի վարչակազմը տեղաբաշխել է 5ՕՕՕ թվակազմով ուժեր՝ հարավային սահմանն անօրինական փախստականների առջեւ փակ պահելու համար։ Ու որքան աճում է միգրանտների թիվը, այնքան ավելանում է հավելյալ ուժեր տեղաբաշխելու պահանջը՝ ապացուցելով, որ ուժերի տեղաբաշխումը չի կարող դառնալ խնդրի մշտական լուծում։

XS
SM
MD
LG