Մատչելի հղումներ

Սիրիայում Դաեշի տապալումը բոլոր խնդիրների լուծումը չէ


Սիրիայում Դաեշից մնացել են միայն վերջին փոքր, ինչպես շատերն են ասում՝ ՝՝թափոնները։ Սակայն ծայրահեղական այս խմբավորման դեմ պայքարը դեռեւս չի հասել վերջնական ավարտին։ Սիրիան ավերակների մեջ է, ժողովրդի մի զգալի հատվածը՝ տարագրության։ Այստեղ զգացվում է քաղաքական լուրջ գործընթացների կարիք։

Սիրիայի կառավարական ուժերը երկրի հարավարեւելյան հատվածում վերջին մարտերն են մղում ընդդեմ Դաեշի վերջին զինյալների։ Գնահատելով իրավիճակը՝ Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Ջեյմս Ջեֆրին ասում է, թե Դաեշը լիովին պարտվում է եւ հույս հայտնում, որ այստեղ կսկսվի անշրջելի քաղաքական գործընթաց։ Նրա խոսքերով, ՝՝այդ գործընթացը պիտի առաջնորդի ժողովուրդը՝ ՄԱԿ-ի հովանու ներքո՛՛։

2Օ11 թվականին Սիրիայում հակամարտությունը սկսվելուց ի վեր ավելի քան 4ՕՕ հազար մարդ է սպանվել։ Ավելի քան 5 միլիոն մարդ հեռացել է երկրից։
Միջազգային համայնքը շարունակում է ցուցաբերել մարդասիրական օգնություն եւ պնդում, թե նախագահ Ասադի վարչակարգն է մեղավոր երկրում իրադրության վատթարացման համար, ինչի պատճառով չեն վերադառնում հեռացածները։

՝՝Նրանց վերադարձը պիտի լինի կամավոր սկզբունքով։ Վերադարձը պիտի լինի անվտանգ ու արժանապատիվ պայմաններում՛՛, ասում է ամերիկացի դեսպանորդը, ավելացնելով, որ չի կարելի հանդուրժել, որ Սիրիա վերադարձող ժողովուրդը ենթարկվի սովի՝ այս երկրում վատ կառավարման պատճառով։

Ամերիկյան ուժերը Սիրիայից դուրս բերելու հարցին ի պատասխան, ամերիկացի պաշտոնյան խոսում է Դաեշի դեմ պայքարը շարունակելու գործում երկարաժամկետ մարտահրավերների մասին։
՝՝Եփրատի երկայնքով ընկած փոքր բնակավայրերում Դաեշի ուժերի ջախջախումը դեռեւս չի նշանակում ծայրահեղական այս խմբավորման պարտություն՛՛, ասում է ԱՄՆ-ի դեսպանորդը ու նշում, որ Դաեշի կողմից դեռեւս ակտիվություն է նկատվում նաեւ հյուսիսարեւմուտքում։

Այլ հաղորդումների համաձայն, եկող տարվա սկզբից քիմիական զենքերի հարցերով եվրոպացի մասնագետների մի խումբ սկսելու է հետաքննություն, պարզելու համար, թե ովքեր կամ որ խմբավորումներն են եղել 2Օ14 թվականից Սիրիայում թունավոր գազով հարձակումներ իրականացնողները։

XS
SM
MD
LG