Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների ձայների հաշվարկը շարունակվում է


ԱՄՆ-ի դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում իրենց տեղերի առավելությունը մեծացրին եւս մեկ աթոռով։

Քաղաքականության մեջ նորեկ Էնդի Քիմը չորեքշաբթի օրը հայտարարվեց Նյու Ջերսիից հաղթող՝ պարտության մատնելով հանրապետական կոնգրեսական Թոմ Մաքարթուրին, որը պայքարում էր Կոնգրեսում իր տեղը պահպանելու համար։


Քիմը Օբամայի վարչակազմում եղել է ազգային անվտանգության հարցերով օգնական։ Կորեական ծագումով Քիմն այսպիսով դառնում է Նյու Ջերզի նահանգի ասիական ծագումով առաջին կոնգրեսականը։

Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից մեկ շաբաթ անց դեռեւս հաշվում են Ներկայացուցիչների պալատի ու Սենատի համար ներկայացված ձայները։ Հանրապետականները Սենատում 51-ը 49-ի հարաբերակցությամբ իրենց մեծամասնությանը կարող են ավելացնել եւս երեքից չորս աթոռ։

XS
SM
MD
LG