Մատչելի հղումներ

Շարունակվում են ճնշումներն ընդդեմ Սաուդյան Արաբիայի իշխանությունների


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շարունակում է ճնշումներն ընդդեմ Սաուդյան Արաբիայի՝ մեղադրելով Ռիյադին Ստամբուլի իր դեսպանատանը լրագրող Ջամալ Հաշուգիի սպանության մեջ։
Թուրքական կառավարամետ ՝՝Սաբահ՛՛ օրաթերթը հրապարակել է այն անձանց ճամպրուկների ռենտգենյան պատկերները, որոնք Ստամբուլ էին ժամանել Հաշուգիին սպանելու նպատակով։ Ճամպրուկներում հստակ երեւում են սպանության համար նախատեսված առարկաները։
Ինչպես Թուրքիայի դատախազությունն է հայտնում, Սաուդյան Արաբիայի այլախոհ Հաշուգիին սպանել են խեղդամահ անելով անմիջապես այն բանից հետո, երբ նա մուտք է գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան։ Նրա մարմինն այնհուհետեւ կտրատվել է մասերի։

Հաշուգին հյուպատոսարան էր գնացել հոկտեմբերի 2-ին՝ Թուրքիայի քաղաքացի Հաթիչե Չենգիզի հետ ամուսնանալու նպատակով համապատասխան փաստաթղթեր ստանալու համար։ Վերջինս այս ընթացքում սպասել է հյուպատոսարանի առջեւ։

Էրդողանը Սաուդյան Արաբիայից պահանջում է տեղացի այն կասկածյալի տվյալները, որը թաքցրել է Հաշուգիի մարմինը։

XS
SM
MD
LG