Մատչելի հղումներ

Իսպանիան այս տարի դարձավ Եվրոպայում ամենամեծ թվով միգրանտներ ընդունող երկիրը


Իսպանիան այս տարի դարձավ Եվրոպայում ամենամեծ թվով միգրանտներ ընդունող երկիրը
please wait

No media source currently available

0:00 0:01:37 0:00

Իսպանիան այս տարի Աֆրիկայից ամենամեծ թվով միգրանտներ ընդունող երկիրն էր: Եվրոպական մյուս երկրների համեմատ Մադրիդը փախստականության հարցում ցուցաբերում է ավելի հանդուրժողական մոտեցում:

Աֆրիկան Եվրոպայից Ջիբրալթարի նեղուցով բաժանում է միայն 14 կիլոմետրանոց մի հատված: Այս մասով դեպի Իսպանիա է այս տարվա ընթացքում հասել աֆրիկացի ավելի քան 50 հազար միգրանտ: 550 այլոք խեղդվել են ծովի ջրերում:
Ինչպես միջազգային իրավունքի հարցերով դասախոս Պաբլո Սանչեզն է ասում, մինչեւ 2050 թվականը Եվրոպային անհրաժեշտ է ընդունել 50 միլիոն մարդ: Սակայն դա պիտի արվի կարգավորված ձեւով, ասում է նա:

Ի հակադրություն Իսպանիայի, Իտալիայի պոպուլիստական կառավարությունը խիստ պայքար է տանում ընդդեմ միգրանտների նավակների: Եվ հիմա հարց է առաջ գալիս, արդյո՞ք ներգաղթը նաեւ Իսպանիայում կարող է հող նախապատրաստել ազգայնական, պոպուլիստական ուժերի համար:
Եվրոպական միությունը Իսպանիային հուլիս ամսին հատկացրեց 29 միլիոն դոլար, միգրանտների ընդունելությունը կազմակերպելու համար: Բոլորը գիտեն, թե որքան դժվար է նոր ժամանող անձանց տվյալ երկրի կյանքին ինտեգրացնելու աշխատանքը:


Երեխաներից շատերը, որոնք սովորում են իսպաներեն, այստեղ են հասել միայնակ եւ գտնվում են պետության խնամքի ներքո: Կառավարությունը հայտնվում է դժվարությունների առջեւ, երբ երիտասարդ միգրանտներից ոմանք հանկարծ անհետանում են:

Ինչպես մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներն են ասում, երբ երեխաները զրկվում են պետական խնամքից, շատ հաճախ հայտնվում են մաֆիայի ձեռքերում:

Իսպանիայի կառավարությունը կողմ է Եվրոպական միության այն տեսակետին, որ գաղթականության գլխավոր պատճառը` աղքատությունն Աֆրիկայում վերացնելու համար հարկավոր է ներդրումներ կատարել այդ երկրների տնտեսություններում:

Դա իհարկե երկարաժամկետ խնդիր է ու նպատակ: Իսկ այժմ Իսպանիան պիտի ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական առումով շարունակի փախստականներ ընդունելու իր ուղին, քանի որ այս մարդիկ չեն ուզում իրենց երկրներում մեռնել հացի պակասից:


XS
SM
MD
LG