Մատչելի հղումներ

Կալիֆոռնիայի հրդեհի արդյունքում զոհված անձանց թիվը հասել է 42-ի


Հրշեջները դեռեւս շարունակում են Հյուսիսային Կալիֆոռնիայում մի քանի օր առաջ սկսված անտառային հրդեհը մարելու աշխատանքները: Վերջին տվյալների համաձայն, նահանգի պատմության մեջ ամենամահաբեր այս հրդեհին զոհ է գնացել առնվազն 42 մարդ:

Ինչպես իշխանություններն են հայտնում, չկան տեղեկություններ մի քանի հարյուր մարդկանց գտնվելու վայրի մասին:

Ոստիկանության պատասխանատու անձինք ասում են, թե հրդեհը սկսվելուց չորս օր անց իրենք նախատեսում են այստեղ բերել մարդկային մարմիններ հայտնաբերող շներ: Նրանց խոսքերով, վարժեցված այս շները շուտով կտեղափոխվեն այս հատվածներ:
Նահանգի հարավային հատվածում երկու փոքր այլ հրդեհների արդյունքում էլ զոհվել են երկու այլոք:

Օդերեւութաբաններն ասում են, թե չորային, քամոտ պայմանները, որոնց արդյունքում հրդեհները տարածվում են շատ մեծ արագությամբ, կշարունակվեն մինչեւ ուշ երեքշաբթի:
Նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, թե այս հրդեհը ‘’հսկայական աղետ է’’, ինչը նշանակում է, որ նահանգին կհատկացվի դաշնային բյուջեից հավելյալ ֆինանսավորում:

XS
SM
MD
LG