Մատչելի հղումներ

Կանադան լսել է Հաշուգիի սպանության մասին ձայնագրությունը


Կանադան լսել է Հաշուգիի սպանության մասին ձայնագրությունը
please wait

No media source currently available

0:00 0:02:04 0:00

Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն ասել է, թե իր երկիրը լսել է Սաուդյան Արաբիայի այլախոհ լրագրող Ջամալ Հաշուգիի սպանության մասին Թուրքիայի կողմից արված ձայնագրությունը։ Հիշեցնենք, որ Հաշուգիին անցյալ ամիս սպանել էին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսրանում։


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շաբաթ օրն էր ասել, թե ինքը ձայնագրությունն ուղարկել է Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա ու Միացյալ Նահանգները։
Սաուդյան Արաբիայի իշխանությունները նախապես հայտարարել էին, թե Հաշուգին հյուպատոսարան այցելելուց հետո դուրս է եկել այնտեղից, եւ որ դրանից հետո նրա գտնվելու վայրն իրենց հայտնի չէ։ Ավելի ուշ իշխանությունները հայտարարեցին, թե հյուպատոսարանում ձեռնամարտ է սկսվել, ինչի արդյունքում էլ ստացված հարվածից նա մահացել է։
Թագավորության պետական դատախազությունը սպանությունը համարել է կանխամտածված, սակայն չի հայտնել, թե ում կողմից է այն եղել ծրագրված ու հաստատված։
Խոսելով Փարիզում՝ Թրուդոն ասել է, թե Կանադայի անվտանգության պաշտոնատար անձինք լսել են ձայնագրությունը, սակայն ինքը դեռեւս չի լսել այն։

՝՝Կանադայի անվտանգության գործակալություններն այս հարցում սերտորեն համագործակցում են Թուրքիայի հետ՛՛, ասել է Թրուդոն ու տեղեկացրել, որ ինքն այս հարցով ավելի վաղ խոսել է Էրդողանի հետ, ու կարճատեւ մի հանդիպում է նրա հետ ունեցել նաեւ Փարիզում։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ավելի վաղ ասել էր, թե 15 հոգանոց տղամարդկանց հատուկ մի խումբ էր ավելի վաղ ժամանել Թուրքիա սպանությունն իրականացնելու համար։ Նրա խոսքերով, հետաքննիչները պիտի պարզեն, թե որտեղից էին նրանց ստացել սպանությունն իրականացնելու հրաման։

Թուրքիան հայտարարում է, թե Հաշուգիին, որն աշխատում էր ՝՝Վաշինգտոն փոսթ՛՛-ի համար ու հանդիսանում էր Սաուդյան Արաբիայի թագաժառանգ իշխան Մուհամեդ բին Սալմանի քննադատը, խեղդամահ է արվել, որից հետո նրա մարմինն անդամատվել է ու ծծմբաթթվի մեջ ոչնչացվել։

Թրուդոն կանգնած է դժվար ընտրության առջեւ, երբ հայտնվել է Սաուդյան Արաբիայի հետ 13 միլիարդ դոլարի զենքի առեւտուրը կասեցնելու ճնշումների ներքո, որը Կանադայի միայն մեկ փոքր քաղաքում ապահովում է 3 հազար աշխատատեղ։

Վարչապետն ասել է, թե իր երկիրն այժմ քննարկումներ է անցկացնում դաշնակիցների հետ՝ որոշելու համար ապագա քայլերն ընդդեմ Ռիյադի։

XS
SM
MD
LG