Մատչելի հղումներ

Իսրայելի գաղտնի գործողության արդյունքում Գազայի գոտում 8 մարդ է սպանվել


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ընդհատել է Փարիզ կատարած այցը եւ Գազայի գոտում սկսված բռնությունների պատճառով վերադարձել հայրենիք։

Պարզ չեն տեղեկություններն այն մասին, թե որոնք են եղել բախումների պատճառը, որոնց արդյունքում սպանվել են 7 պաղեստինցիներ եւ իսրայելցի մեկ զինվորական։
Համասը հայտարարում է, թե Իսրայելը գաղտնի գործողություն է փորձել իրականացնել Գազայի գոտում՝ իր հրամանատարներից մեկին ձերբակալելու համար։ Նույն հաղորդագրության համաձայն, պաղեստինցի զոհերից մեկը Համասի այդ հրամանատարն է։

Իսրայելը դեռեւս մանրամասնություններ չի հայնտում իր իսկ խոսքերով ՝՝հատուկ ուժերի գործողության՛՛ մասին։
Ըստ այլ հաղորդագրությունների, պաղեստինցիներն իրենց հերթին Գազայի գոտուց մի քանի հրթիռ են արձակել դեպի Իսրայել։

Վերջին այս բախումները գրանցվեցին այն ժամանակ, երբ Նեթանյահուն համաձայնություն հայտնեց, որ Քաթարը 15 միլիոն դոլարի համարժեք օգնություն առաքի Գազայի գոտի, ինչի նպատակը Համասի վերահսկողության տակ գտնվող այս հատվածում կրքերը մարելն էր։ Դրան որպես պատասխան, Համասը համաձայնվել էր դադարեցնել Իսրայելի սահմանին անցկացվող բողոքի ցույցերը։
Իսրայելը պնդում է, թե Համասի նպատակն է եղել աղմկոտ ցույցերով շեղել ուշադրությունը, որպեսզի ի՝ր զինյալները գաղտնի կերպով մուտք գործեին Իսրայելի տարածք։

XS
SM
MD
LG