Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան հրաժարվեց ԱՄՆ-ի հետ նախատեսված գագաթաժողովից


Հյուսիսային Կորեան հրաժարվեց ԱՄՆ-ի հետ նախատեսված գագաթաժողովից
please wait

No media source currently available

0:00 0:00:44 0:00

ԱՄՆ-ը մեծ խնդիր չի տեսնում Նյու Յորքում այս շաբաթվա համար նախաստեսված բարձր մակարդակի հանդիպումը չեղյալ հայտարարելու Հյուսիսային Կորեայի որոշման հարցում: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին ասել է, թե ԱՄՆ-ը շարունակում է կարեւրել Հյուսիսի հետ շփումները: ‘’Իսկ հանդիպումը չեղարկելու հարցում մեծ խնդիրներ չեմ նկատում’’, ասել է նա, ավելացնելով, թե իրենք կարծում են, որ Փհենյանն այդ քայլին է գնացել հանդիպմանը պատրաստ չլինելու պատճառով:

Ծրագրված հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու էին համաձայնագրով նախատեսված պայմանավորածությունները կատարելու ընթացքը: Խոսքն այն պայմանագրի մասին է, որը հունիս ամսին ստորագրել էին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չան Ընը: Հիշեցնենք, որ այն կոչ է անում Փհենյանին հրաժարվել միջուկային զենքերի իր ծրագրից:
Հյուսիսային Կորեան անցյալ շաբաթ նախազգուշացրել էր, թե կվերանայի միջուկային ծրագրից հրաժավելու պայմանը, եթե Միացյալ Նահանգները չհանի իր երկրի տնտեսությանը հարվածող պատժամիջոցները:

XS
SM
MD
LG