Մատչելի հղումներ

Պայթուցիկ սարքեր ուղարկած անձը կմնա կալանավորված՝ առանց գրավի իրավունքի


Սիզըր Սայոքը, որը մեղադրվում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քննադատների հասցներով խողովակային ռումբեր ուղարկելու մեջ, Նյու Յորքում անցկացված դատական առաջին նիստից հետո մնալու է կալանավորված, առանց գրավի իրավունքի։
Սայոքը, ըստ մեղադրանքների, ինքնաշեն պայթուցիկ սարքեր է ուղարկել մեծ թվով դեմոկրատների, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի հասցեով։ Նա այդ սարքերից ուղարկել է նաեւ Թրամփին քննադատող լրատվական գործակալություններին, ինչն ավելի էր լարել մթնոլորտը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ։
Նրա ուղարկած պայթուցիկ սարքերից որեւէ մեկը չի պայթել, չկան նաեւ տուժածներ։

Սայոքի դատավարության հաջորդ նիստը դաշնային դատարանում նախատեսված է եկող երկուշաբթի։ ​

XS
SM
MD
LG