Մատչելի հղումներ

Լրանում է Առաջին աշխարհամարտն ավարտվելու 1ՕՕ տարին


Լրանում է Առաջին աշխարհամարտն ավարտվելու 1ՕՕ տարին
please wait

No media source currently available

0:00 0:02:33 0:00

1ՕՕ տարի առաջ նոյեմբերի 11-ին ստորագրվեց Առաջին աշխարհամարտի ավարտն ազդարարող զինադադարը։ Մարդկային 4Օ միլիոն մարդու կյանք խլած պատերազմին Միացյալ Նահանգները միացավ 1917 թվականին՝ մեծ դեր խաղալով հաջորդ տարի Դաշնակից ուժերի հաղթանակն ապահովելու գործում։ Ամերիկյան այս ներխուժումն ազդարարեց Եվրոպայի անվտանգության հարցերում ԱՄՆ-ի լայն ներգրավվածության սկիզբը, զոհողություն, ինչը մեր օրերում հաճախ անտեսվում է։

Առաջին աշխարհամարտի 7ՕՕ կիլոմետրանոց նախկին Արեւմտյան ճակատի երկայնքով այսօր նշում են պատերազմի ավարտի 1ՕՕ տարին։ Պատերազմ, որը ոչ միայն կաթվածահար արեց աշխարհը, այլ այն ենթարկեց հսկայական փոփոխությունների։

Պատերազմին Միացյալ Նահանգները միացավ ուշ, սակայն խաղաց վճռական դեր՝ այն ավարտին հասցնելու գործում։ 1918 թվականի սեպտեմբերի 26-ին իրականացված Արգոնի ճակատամարտը ԱՄՆ-ի պատմության մեջ մինչ այժմ գրանցված ամենաարյունալի ճակատամարտը դարձավ։

Պատմաբան Ռենդի Գոլքեն այցելուներին պատմում է պատերազմի արհավիրքների ու թողած վերքերի մասին։ 47 օր տեւած Արգոնի ճակատամարտն ընթանում էր մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր տարածքի վրա։ Ու երբ դեպի այս գոտի սկսեցին շարժվել ֆրանսիական եւ բրիտանական դիվիզիաները, Գերմանիան, գիտակցելով, որ պարտությունն անխուսափելի է, 1918 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրեց զինադադար։

Առաջին աշխարհամարտում Միացյալ Նահանգները կորցրեց 116 հազար զինվորական։ Նրանցից 14 հազարը թաղված են Արգոնի ամերիկյան գերեզմանատանը։
Առաջին աշխարհամարտի ժամանակ էր, որ ԱՄՆ-ը առաջին անգամ նման թվով զորքեր տեղաբաշխեց օտար երկրի հողում՝ թշնամուն պարտության մատնելու համար։ 1918 թվականի ավարտին Ֆրանսիայում էին գտնվում ամերիկյան մոտ 2 միլիոն թվակազմով ուժեր։

Սակայն ինչպես պատմաբան Ուիլյամ Ֆիլփոթն է ասում, պատերազմի ավարտից հետո Ամերիկան չստանձնեց մեծ դեր Եվրոպայում անվտանգությունն ապահովելու գործում։
՝՝Եվրոպան պատերազմի ավարտից հետո չհանդարտվեց՛՛, ասում է պատմաբանը եւ նշում Ֆրանսիայի ու Գերմանիայի միջեւ խորացող հակամարտությունը։

Եվ ահա 1939 թվականը, երբ աշխարհի հզոր պետությունների միջեւ սկսվեց երկրորդ պատերազմը։ Այդ ժամանակ էր, որ Եվրոպայի անվտանգության համար ամերիկյան ռազմական ուժը դարձավ գործոն։

՝՝Այն կանգնեց՝ աշխարհը պաշտպանելու ֆաշիզմից։ Ավելի ուշ պահպանեց իր դերն այստեղ՝ Արեւելյան դաշինքի սպառնալիքից պաշտպանելու համար՛՛, ասում է Ուիլյամ Ֆիլփոթը։ Նրա խոսքերով, չնայած ամերիկյան զինուժը Սառը պատերազմից հետո փոխել է իր բնույթը, Ամերիկան պահպանել է համաշխարհային ասպարեզում կարգուկանոն պահպանելու գործին լծված ոստիկանի դերը՛՛։

Իրադրությունն այսօր փոխվում է, երբ մրցակից ուժերը փորձում են մարտահրավեր ներկայացնել ԱՄՆ-ի գերակա դերին։

Իսկ Ամերիկայի ժողովրդի համար զինադադարի 1ՕՕ-ամյակն առիթ է հիշելու իրենց պապերին, որոնք չվերադարձան պատերազմից տուն, պատերազմ, որն այսօր մեծապես տրվում է մոռացության։

Սակայն այդ տարիներին ցեղասպանության ենթարկված աշխարհի հայությունն այդ պատերազմը չի մոռանա երբեք։

XS
SM
MD
LG