Մատչելի հղումներ

Թուրքիան և Գերմանիան դեմ են արտահայտվել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներին


Համաշխարհային հանրությունը արձագանքում է ԱՄՆ-ի կողմիղ Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը: Գերմանիան և Թուրքիան քննադատել են պատժամիջոցների սահմանումը:

Գերմանիաի արտգործնախարար Հայքո Մաասը Բեռլինում հայտարարել է, որ Իրանի տնտեսության փլուզումը կնպաստի ծայրահեղականության զարգացմանը: Գերմանիան ցանկանում է վստահ լինել, որ նման զարգացումներ տեղի չեն ունենա:

«Մենք չենք միանում ԱՄՆ-ի այս ուղուն: Ի պատասխան պատժամիջոցների, մենք միջոցներ ենք ձեռնարկում վստահ լինելու համար, որ իրանյան տնտեսությունը չի փլուզվի։ Հակառակ դեպքում տեղի կունենա ապակայունացում, առաջ կգան ծայրահեղ ուժեր»,- նշում է արտգործնախարարը:

Նա մեկնաբանություններ է տրամադրել Վաշինգտոնի կողմից նոր պատժամիջոցների սահմանումից մեկ օր անց: Իրանը պատժամիջոցները որակել է տնտեսական պատերազմ:

«Մենք սա համարում ենք սխալ քայլ: Վերջին շրջանում բազմիցս կրկնել ենք դրա մասին: Եվրամիությունը ևս համամիտ է այս մոտեցմանը: Մենք մեր գործընկերների հետ՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիոթյան, աշխատում ենք նոր գործիքակազմի վրա՝ վստահ լինելու համար, որ առևտուրը Իրանի հետ կշարունակվի, քանի որ մենք այն համուզմունքին ենք, որ 2015 թվականի միջուկային համաձայնագիրը թույ չի տալիս Իրանին հարստացնել ուրանը ռազմական նպատակով», ասում է Գերմանիայի արտգործնախարարը:

Գերմանիայի կարծիքի հետ համամիտ է Թուրքիան: Նախագահ Ռեջեփ Էրդողանը այս քայլը ևս սխալ է համարում:

«Մենք կարծում ենք, որ պատժամիջոցները կհանգեցնեն աշխարհում հավասարակշռության խախտմանը: Դրանք հակասում են միջազգային օրենքին և դիվանագիտությանը: Աշխարհը կամենում է ապրել խաղաղության մեջ: Մենք չենք ուզում ապրել իմպերիալիստական աշխարհում»,- ասել է Էրդողանը:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահ Էրդողանը նշել է, որ կքննարկի այս իրավիճակը նախագահ Թրամփի հետ մոտ ժամանակներում:

Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Իրանին մեկուսացնելը վտանգավոր քայլ է՝ հավելելով, որ Թուրքիայի և Ճապոնիայի նման երկրների համար դժվար կլինի դիվերսիֆիկացնել էներգետիկ աղբյուրները:

Facebook Forum

XS
SM
MD
LG