Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում այսօր ընտրությունների օր է


ԱՄՆ-ում այսօր ընտրությունների օր է
please wait

No media source currently available

0:00 0:01:47 0:00

Նոյեմբեր 6-ին Ամերիկան ընտրում է նոր Կոնգրես, որը դիտվում է որպես նախագահ Թրամփի նկատմամբ վստահության կամ անվստահության քվե։ Այսինքն, եթե Կոնգրեսում մեծամասնություն կազմեն դեմոկրատները, Թրամփի վարած քաղաքականությունը կկանգնի դժվար ճանապարհի վրա։

Փորձելով Սենատի ընտրություններում օգնել հանրապետականներին պահպանելու մեծամասնությունը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քարոզարշավի վերջին օրը նորից նվիրեց փախստականների երթը կանգնեցնելու կարեւորությանը։ Նա մեծ թվով օտարերկրացիների անօրինական մուտքն ԱՄՆ անվանեց ՝՝ներխուժում՛՛։
Այսօր, երբ Թրամփի վարկանիշը բավականին ցածր է՝ մոտ 4Օ տոկոս, Ներկայացուցիչների պալատում նա ամենայն հավանականությամբ չի կարողանա օգնել հանրապետականների պահպանելու ներկա մեծամասնությունը։

Սակայն ինչպես Բրուքինգզ հաստատությունից Ջոն Հուդաքն է ասում, ՝՝Թրամփը կարծում է, թե իր ժողովրդականությունն այնքան բարձր է, որը թույլ կտա հանրապետականներին հաղթել բոլոր հարթակներում՛՛։

Սակայն Թրամփը պայքարում է ոչ այնքան ընդդեմ դեմոկրատների, որքան ընդդեմ պատմության, ասում է վերլուծաբան Ջոն Ֆորթիերը։ Նա հիշեցնում է պատմության փորձն այն մասին, որ միջանկյալ ընտրություններում, այսինքն նախագահի պաշտոնավարման երկրորդ տարվա ընթացքում Կոնգրեսի ընտրություններում սովորաբար պարտություն կրողը լինում է նախագահի կուսակցությունը։
՝՝Վստահ եմ, որ Ներկայացուցիչների պալատում, նահանգապետների ընտրություններում ու նահանգային խորհուրդների ընտրություններում հիմնականում հաղթելու են դեմոկրատները՛՛, ասում է նա։
Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջանկյալ ընտրությունների ժամանակ ավելի մեծ ակտիվություն են ցուցաբերում Հանրապետական կուսակցության աջակիցները, դեմոկրատներն անցած օրերին զբաղված էին իրենց աջակիցներին քվեարկությանը մասնակցելու կոչեր հղելով։

Վերլուծաբան Ջիմ Քեսլերի խոսքերով, Կոնգրեսում դեմոկրատների մեծամասնությունը Թրամփի ոտքերի տակ սահող սալիկ է դնում։ Այսինքն, ասում է նա, Թրամփն այդ դեպքում կորցնում է իր քաղաքականության վրա հաստատուն կերպով կանգնելու ունակությունը։

Հանրապետականների միակ հույսը Սենատում 51-ը 49-ի հարաբերությամբ իրենց մեծամասնությունը պահպանելն է։

XS
SM
MD
LG