Մատչելի հղումներ

Թրամփն ու Պուտինը չեն հանդիպի Փարիզում


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե իր եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ Փարիզում հաջորդ շաբաթ նախատեսված հանդիպումը հետաձգվում է։ Նրա խոսքերով, այն հավանաբար կանցկացվի հաջորդ ամիս, երբ երկու առաջնորդները մասնակցեն Բուենոս Աերեսում Մեծ քսանյակի միջազգային գագաթաժողովին։

Մինչեւ Օհայո մեկնելը Թրամփն ասել է, թե դեռեւս ոչինչ հստակեցված չէ։ ՝՝Մենք չենք կարծում, որ Փարիզը ճիշտ վայրն էր մեր հանդիպման համար։ Ես Փարիզ եմ մեկնում այլ պատճառներով՛՛, ասել է նա։

Ինչ վերաբերում է Մեծ քսանյակի շրջանակներում հանդիպմանը, Թրամփն ասել է, թե իրենք հանդիպում կունենան գագաթաժողովի ընթացքում եւ հանդիպում գագաթաժողովից հետո նաեւ։ ՝՝Մենք շատ հանդիպումներ կունենանք՛՛, ասել է նա։

՝՝Ռուսաստանի, Չինաստանի ու մյուսների հետ ընդհանուր եզրեր գտնելը լավ կլիներ, եվ ես այդ մասին երկար ժամանակ եմ ասում՛՛, նշել է Թրամփը՝ նորից շեշտելով, որ հանդիպում տեղի չի ունենա Փարիզում։

XS
SM
MD
LG