Մատչելի հղումներ

Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանին մարդիկ պատրաստվում են ընդունել միգրանտների շարասյանը


Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանին մարդիկ պատրաստվում են ընդունել միգրանտների շարասյանը
please wait

No media source currently available

0:00 0:01:45 0:00

Չնայած Կենտրոնական Ամերիկայից Մեքսիակայի սահամանով դեպի ԱՄՆ շարժվող մարդկանց շարասյունը դեռեւս գտնվում է սահմանից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա, ԱՄՆ-ի նախագահի հրամանագրով ավելի քան 7000 թվակազմով ուժեր են տեղակայվել սահմանի վրա:

Դեռեւս պարզ չէ, թե Կենտրոնական Ամերիկայից դեպի ԱՄՆ շարժվող մարդկանց շարասյունը որ հատվածով կփորձի մուտք գործել Միացյալ Նահանգներ: Բայց Մեքսիկային սահմանակից Թեքսաս նահանգում մարդիկ սպասում են նրանց: Նահանգի արեւմտյան հատվածում մեծ թիվ են կազմում լատիամերիկյան ծագումով մարդիկ, ովքեր ասում են, թե պատրաստ են ընդունել մարդկանց քարավանը, եթե այն անցնի այս կողմերով:

Այստեղ արդեն պատրաստում են ժամանակավոր կացարաններ, հավաքում են սնունդ, հագուստեղեն:
Ինչպես տեղացիներից Մարկո Ռապոսոն է ասում, իրենք գիտեն, թե ինչ պայմաններում են իրենց հայրենիքը լված անձինք ապրել այնտեղ: ‘’Մենք ժամանակին մեզ վրա ենք դա զգացել’’, ասում է նա ու ավելացնում, թե իրենք գիտեն, թե ինչերի միջով են անցել այդ մարդիկ:

Այստեղ գտնվող Էլ Փասո քաղաքը Թեքսասի ամենաապահով քաղաքն է եւ յոթերորդ ամենաապահովն է ամբողջ Միացյալ Նահանգներում: Այստեղ փոքր թիվ չեն կազմում նրանք, ովքեր կողմ են սահմաններն ամրապնդելու նախագահ Թրամփի քաղաքականությանը: Բայց մյուսները, ինչպես օրինակ Իան Վալդեզը, ասում են, որ եթե այսօր այստեղ են բերվում 7հազար թվակազմով ուժեր, վաղը կարող են բերվել եւս այդքան ուժեր, մյուս օրը նորից այդքան: ‘’Սակայն լավ կլիներ մտածել այն մասին, թե ինչպես ենք պատրաստվում ընդունել նրանց’’, ասում է նա:
Նախագահ Թրամփը միգրանտների այս երթը դեպի ԱՄՆ համարում է սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը: Սակայն քաղաքի բնակիչներից շատերն են այն անվանում հռետորաբանություն միջանկյալ ընտրություններից առաջ` իր կուսակցության համար հավելյալ ձայներ ապահովելու համար:

Տիգուա ցեղի անդամներից Աննա Փերեզը հիշեցնում է իր ինքնիշխան ժողովրդի երկար պատմությունը:
‘’Ոչ միայն իմ ժողովուրդը, բայց նաեւ բնիկ ամերիկացիների այլ ժողովուրդներ եւս պատվազուրկ են արվել մի քանի դար, ասում է նա ու հավելում, որ եթե իրենք այս հողի վրա են ապրում դարերով, ինչպես կարող է որեւէ մեկը փորձել սպառնալ իրենց:

XS
SM
MD
LG