Մատչելի հղումներ

Նոյեմբերի 6-ը կարող է հավասարակշռել քաղաքական Վաշինգտոնը


Նոյեմբերի 6-ը կարող է հավասարակշռել քաղաքական Վաշինգտոնը
please wait

No media source currently available

0:00 0:01:34 0:00

Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ, ինչպես նաեւ նահանգային ընտրությունները երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար կարող են դառնալ կամ նրա նկատմամբ վստահության քվե, կամ վերածվել նրա կառավարման ճանապարհի վրա մի մեծ խոչընդոտի:

Թրամփի կուսակից հանրապետականները եւ փոքրամասնությունից մեծամասնության վերածվելու նպատակ ունեցող դեմոկրատները նոյեմբերի 6-ի միջանկյալ ընտրություններին նախորդած օրերի ու շաբաթների ընթացքում բաց չէին թողնում որեւէ միջոցառում, որտեղ կարող էին հայտնվել ուշադրության կենտրոնում:
Նախագահ Դոնալդ Թրամփն էլ ամեն օր քարոզարշավ էր տանում հօգուտ հանրապետականների, երկրում տնտեսության աճը կապում իր կառավարման հետ ու զգուշացնում ամերիկացիներին, որ փախստականների անվերահսկելի մուտքն ԱՄՆ մեծապես վնասում է ԱՄՆ-ի քաղաքացիների շահերը:

Նրա խոսքերով, ‘’Դեմոկրատներն ուզում են ընդունել փախստականների քարավաններ քարավանների հետեւից’’: Այդ պատճառով է, ասում է նա, որ շարունակ աճում է այդ քարավանների թիվը:

Դեմոկրատները, հանձինս նախկին փոխնախագահ Ջո Բայդընի, հայտարարում են, թե իրենք ‘’նախընտրում են հույսը, եւ ոչ թե վախը, նախընտրում են միասնությունը, այլ ոչ` բաժանումները, նախընտրում են ունենալ դաշնակիցներ, այլ ոչ` թշնամիներ’’:

Նոյեմբերի 6-ի ընտրությունների ժամանակ ԱՄՆ-ը ընտրում է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամներին, որտեղ հանրապետականներն արդեն ութ տարի կազմում են մեծամասնություն: Սակայն ըստ նախնական հարցումների, դեմոկրատները կվերցնեն մեծամասնությունը: Սենատրում հանրապետականներն ըստ նույն հարցումների, կպահպանեն մեծամասնությունը, սակայն` չնչին առավելությամբ:

Նախագահը համազված է, որ իր կուսակցությունը լավ դիրքերում է: ‘’Մենք հաստատ լավ ցուցանիշ ենք գրանցելու Սենատում: Լավ արդյունքներ ենք ունենալու նաեւ Ներակայացուցիչների պալատում’’, հայտարարում է Թրամփը:

Ինչպես պատմությունն է ցույց տվել, միջանկյալ ընտրությունների ժամանակ երկրի այդ պահի նախագահի կուսակցության նկատմամբ մրցակից կուսակցությունը ստանում է հավելյալ տեղեր Կոնգրեսում: Ու եթե պատմության փորձն այս անգամ եւս ապացուցի նույնը, Կոնգրեսում կհաստատվի հավասարակշռություն, ինչ որ չափով կրճատելով Դոնալդ Թրամփի քաղաքական շարժունակությունը:

XS
SM
MD
LG