Մատչելի հղումներ

 
Պետական բյուջեից կրթության ոլորտին հատկացվող միջոցներն ավելանալու են 12 տոկոսով

Պետական բյուջեից կրթության ոլորտին հատկացվող միջոցներն ավելանալու են 12 տոկոսով


Կրթության ոլորտին հատկացվող բյուջեն հաջորդ տարվա պետական բյուջեի նածագծով նախատեսվում է ավելացնել 12 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

«Սովորաբար ընդունված է կրթության բյուջեն համեմատել նաև համախառն ներքին արդյունքի հետ և ըստ դրա դատողություններ անել: Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում շուրջ տասներկու տոկոսով ավելացել է կրթության բյուջեն: Սակայն համախառն ներքին արդյունքի աճի ավելի արագ տեմպ է նախատեսվում: Հետևաբար կրթութան բյուջեի կշիռը համախառն ներքին արդյունքի մեջ նվազել է 0.09-ով»,-ասաց Ջանջուղազյանը:

Այլ կերպ ասած՝ 2018-ի հաստատված բյուջեում ակնկալվում էր պետական բուջեից 2,17 տոկոս օգտագործել կրթութան համար, իսկ 2019-ին՝ 2.08 տոկոս:

XS
SM
MD
LG