Մատչելի հղումներ

Դեպի ԱՄՆ միգրանտների երթը եւ փախստականության խորացող խնդիրը


Դեպի ԱՄՆ միգրանտների երթը եւ փախստականության խորացող խնդիրը
please wait

No media source currently available

0:00 0:01:57 0:00

Կենտրոնական Ամերիկայից դեպի ԱՄՆ շարժվող մարդկանց շարասյունն ամեն օր ավելի է մոտենում ԱՄՆ-ի սահմանին: Եվ որքան մոտենում է, այնքան ավելի է ոչ միայն իր, այլ ընդհանրապես փախստականության եւ հատկապես անօրինական փախստականության վրա գրավում մարդկանց ուշադրությունը:

Հոնդուրասում հոկտեմբերի 12-ին կազմակերպված մարդկանց շարասյունի հազարավոր անդամներ հինգշաբթի օրը Մեքսիկայի տարածքով շարունակում էին երթը դեպի ԱՄՆ: Այս ճանապարհը շատերը ստիպված են եղել կիսատ թողնել ու հետ վերադառնալ: Շատերն էլ ճանապարհին են միացել նրանց:

Ինչպես փախստականության դեմ հաճախ հանդես եկող նախագահ Դոնալդ Թրամփն է ասել, Դեմոկրատական կուսակցությունը ցանկանում է նրանց մատուցել անվճար բժշկություն, անվճար ուսում, պետական նպաստ ու նույնիսկ տրամադրել ընտրելու իրավունք:

‘’Սակայն իմ վարչակազմը ծրագրում է վերջ դնել ներգաղթի մեր համակարգը ոտնահարելու ջանքերը’’, հայտարարում է Թրամփը:

Մինչեւ նախագահի ելույթը, ցուցադրվել է տեսագրություն մեքսիկացի մի քաղաքացու մասին, որն անօրինական կերպով մի քանի անգամ մուտք է գործել Միացյալ Նահանգներ եւ Կալիֆոռնիայում սպանել երկու ոստիկանների:

Վերլուծաբաններից ոմանք ասում են, թե Թրամփը հույս ունի, միգրանտների նկատմամբ վախ հրահրելով, Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ապահովել ավելի մեծ աջակցություն հանրապետականների համար:

Սակայն նրանք նաեւ համամիտ են Թրամփի հետ այն հարցում, որ ԱՄՆ-ի փախստականության համակարգը անհարգի կերպով խթանում է այն մարդկանց մուտքը ԱՄՆ, որոնք չունեն որպես փախստական գրանցվելու համար համապատասխան պատճառներ ու փաստաթղթեր:
Վերլուծաբաններից Սառա Փիըրսը հիշեցնում է, որ փախստականի առաջին քայլը սահմանին գրանցվելն է, նախնական հարցաքննություն անցնելը: Դրանից հետո, ասում է նա, գործն ուղարկվում է ներգաղթի հարցերով զբաղվող դատարան: Իսկ պատասխանի համար պահանաջվում է երկար ժամանակ, ասում է նա ու կրկնում, որ օրինական ձեւը դա է, ոչ թե սահմանը խախտելով անցնելը:

Թրամփը նույնպես հայտարարել է, թե այն մարդիկ, ովքեր ուզում են գալ եւ աշխատել Միացյալ Նահանգներում, Միացյալ Նահանգները ողջունում է նրանց, սակայն պնդում նաեւ, որ դա պիտի արվի միայն օրինական եղանակով: Նա հորդորում է միգրանտների երթի մասնակիցներին վերադառնալ հայրենիք եւ ներկայացնել օրինական կարգով ԱՄՆ մուտք գործելու դիմումներ:

XS
SM
MD
LG