Մատչելի հղումներ

Թրամփը շարունակում է ԱՄՆ-ում ծնված երեխաներին քաղաքացիություն շնորհելու օրենքի դեմ իր քարոզարշավը


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը զարկ է տալիս Միացյալ Նահանգների տարածքում ծնված երեխաներին քաղաքացիություն շնորհելու սահմանադրական իրավունքի դեմ իր քարոզարշավին։

Ելույթ ունենալով Ֆլորիդայում անցկացված հանրահավաքի ժամանակ՝ Թրամփը չորեքշաբթի օրը փորձում էր ի ծնե քաղաքացիություն ստանալու իրավունքի դեմ հավալյալ աջակիցներ ձեռքբերել։

Նա հայտարարում էր, որ ՝՝նույնիսկ մի քանի վայրկյան ԱՄՆ-ի հողի վրա գտնվող նորածինները, լինելով անօրինական փախստականների զավակներ, ստանում են ԱՄՆ-ի քաղաքացիություն՛՛։ Նրա խոսքերով, ամեն տարի գրանցվում են նման հարյուրավոր դեպքեր, որից հետո այդ անձինք ու նրանց ընտանիքներն օգտվում են ԱՄՆ-ի քաղաքացիների բոլոր իրավունքներից ու արտոնություններից, ինչը պահանջում է միլիարդավոր դոլարների ծախս։

Իր ելույթում Թրամփը նաեւ հայտարարել է, որ դեպի Մեքսիկայի հետ սահման է ուղարկում 15 հազար թվակազմով բանակային ուժեր՝ կանգնեցնելու համար Կենտրոնական Ամերիկայից դեպի Միացյալ Նահանգներ ուղղություն վերցրած միգրանտների երթը, որոնք, նրա խոսքերով, մտադիր են անօրինական կերպով հատել ԱՄՆ-ի սահմանը։


Նա այս փախստականներին անվանում է մարդիկ, որոնցից պետք է վախենալ։
Թրամփը հերքում է այն մեղադրանքները, որոնց համաձայն ներգաղթի հարցում իր կարծր հայտարարությունները վախ հրահրելու նպատակ ունեն, երբ նրա կուսակից հանրապետականները կանգնած են Կոնգրեսի ընտրություններում պարտություն կրելու վտանգի առջեւ։

XS
SM
MD
LG