Մատչելի հղումներ

Ուժի մեջ են մտնում ռուսական պատժամիջոցներ ընդդեմ Ուկրաինայի


Ուժի մեջ են մտնում ռուսական պատժամիջոցներ՝ ընդդեմ Ուկրաինայի
please wait

No media source currently available

0:00 0:01:15 0:00

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հինգաշբթի օրը ստորագրել է Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ սկսելու մասին հրամանագիր։

Պատժամիջոցներն իրենց ազդեցությունն են գործում բարձրաստիճան քաղաղական գործիչների ու գործարարների, արդյունաբերական եւ գյուղատնտեսական ընկերությունների վրա։ Պատժամիջոցներն իրենց վրա են կրում 322 անձինք եւ 68 ընկերություններ։ Մեդվեդեւը հրամանագիրը ստորագրել է համապատասխան նախագահ Պուտինի հրամանագրի։ Մոսկվան հայտարարում է, թե սա Ռուսաստանի քաղաքացիների ու իրավաբանական անձանց նկատմամբ Կիեւի կողմից ցուցաբերվող ոչ բարեկամական գործողությունների պատասխան քայլն է։ Այս միջոցը, համաձայն կայացված որոշման, ունի ՝՝երկկողմ հարաբերությունները բնական հունի մեջ դնելու՛՛ նպատակ։

Ռուսական պատժամիջոցների տակ հայտնված անձանց մեջ են քաղաքական մի շարք գործիչներ, գործարարներ ու դատավորներ։ Նրանց շարքում են Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը, ՝՝Բատկիվշչինա՛՛ կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն, նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը, ՝՝Նավթոգազ՛՛ պետական ընկերության ղեկավար Անդրեյ Կոբոլեւը, նախագահ ՊետրոՊորոշենկոյի որդին, որը նաեւ Վերխովնայա Ռադայի պատգամավոր է։

Ցուցակի մեջ են հայտնվել նաեւ ուկրաինական ընկերություններում բաժնեմասեր ունեցող օտարերկրյա մի շարք կազմակերպություններ։

Ռուսաստանի հաստատած պատժամիջոցները նախատեսում են ֆինանսական հաշիվների, բանկային ներդրումների եւ Ռուսաստանի տարածքում սեփականության սառեցում։ Արգելվում է նաեւ կապիտալի դուրսբերում Ռուսաստանի տարածքից։

XS
SM
MD
LG