Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրություններից առաջ մեծապես քննարկվում են առողջապահության համակարգի խնդիրները


ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրություններից առաջ մեծապես քննարկվում են առողջապահության համակարգի խնդիրները
please wait

No media source currently available

0:00 0:01:44 0:00

ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրությունները, որոնք անցկացվելու են նոյեմբերի 6-ին, մեծապես կտան այն հարցի պատասխանը, թե ինչ ուղղությամբ է տարվելու առողջապահական համակարգը բարեփոխելու գործընթացը։

ԱՄՆ-ի Կոնգրեսի նախընտրական պայքարում դեմոկրատ թեկնածուներից շատերն են պաշտպանում առողջապահական համակարգը լիովին պետականացնելու գաղափարը, որի արդյունքում ՝՝Մեդիքեր՛՛ ծրագրից կօգտվեն ոչ թե միայն ավագ քաղաքացիները, այլ բոլոր ամերիկացիները։ Դեմոկրատներից ոմանք էլ գտնում են, որ ոչ թե լիովին պետք է պետականացնել, այլ հարկավոր է դաշնային կառավարությանը տալ լծակներ՝ իջեցնելու համար բժշկական ծախսերը։

Հիշենք, որ չնայած ՝՝Օբամաքեր՛՛ ծրագրի նկատմամբ հանրապետականների ուժեղ պայքարին, նրանց չհաջողվեց վերացնել այն։ Եվ այժմ, երբ շարունակում են բարձրանալ բժշկական ծառայությունների գները, հանրապետականները հայտարարում են, թե պաշտպանում են ՝՝Օբամաքեր՛՛-ի այն դրույթը, ըստ որի, ապահովագրությունը վճարում է բուժելու համար ավելի վաղ ախտորոշված այնպիսի հիվանդություններ, ինչպես շաքարախտը, սրտանոթային հիվանդություններն ու քաղցկեղը։

Հանրապետական կողմնորոշում ունեցող չորս նահանգներում այս ընտրությունների ժամանակ նաեւ քվեարկելու են ՝՝Մեդիքեյդ՛՛ ծրագիրն ընդլայնելու հարցը, որպեսզի այն տարածվի նաեւ աղքատ խավի վրա։ Ասենք, որ այս ծրագրի բյուջեի 9Օ տոկոսը հատկացնում է դաշնային կառավարությունը։
Հանրապետականները կարծում են, որ համընդհանուր առողջապահական համակարգի նկատմամբ հասարակական աջակցությունը նկատելիորեն կկրճատվի, երբ մեծանա հարկերն այդ նպատակով բարձրացնելու հնարավորությունը։

Եթե նույնիսկ դեմոկրատները հաջորդ երեքշաբթի օրն անցկացվելիք միջանկյալ ընտրությունների արդյունքում ստանան նկատելի թվով հավելյալ ձայներ, միեւնույն է, քիչ հավանական է, որ նրանք կունենան այնքան ձայն, որը թույլ կտար ընդունել առողջապահական համակարգը մեծապես փոփոխելու մասին օրենք։ Սակայն ընտրությունները կարող են դառնալ շարժիչ ուժ՝ փոխզիջումային տարբերակ գտնելու համար, որը կկարգավորի գները, ինչպես նաեւ զարկ կտա ապահովագրությունների մասնավոր սեկտորում մրցակցությանը։

XS
SM
MD
LG